Լրահոս
Օրվա լրահոսը

«Անելիքներ ունենք նոր տեխնոլոգիաների կիրառման, օգտագործման հարցում ռազմակրթական կազմակերպություններին օգնության հարցում․ դա մեր ուժեղ կողմը չէ»․ Նաղաշ Բաղդասարյան

Հոկտեմբեր 22,2022 23:50

«Անելիքներ ունենք նոր տեխնոլոգիաների կիրառման, օգտագործման հարցում ռազմակրթական կազմակերպություններին օգնության հարցում։ Դա մեր ուժեղ կողմը չէ։ Նկատի ունեմ բոլորիս՝ ռազմակրթական կազմակերպություններին»,- «ռեԱրմենիա 2.0» միջոցառման ժամանակ այսպիսի կարծիք հայտնեց «Ազատազեն»-ի խորհրդի անդամ Նաղաշ Բաղդասարյանը։

Նշենք, որ «ռեԱրմենիա» համագործակցության հարթակն արդեն մեկ տարեկան է։ Ուստի հարթակի նախաձեռնողները ներկայացրին որոշ արդյունքներ։ Մասնավորապես հանդիպման ժամանակ ներկայացվեց «Հայկական խաղաղություն» առցանց հարթակը, որտեղ ներկայացվում և կյանքի են կոչվում Հայաստանի համապարփակ անվտանգային համակարգի կայացմանը միտված նախագծեր՝ փոխգործակցություններ և դրամահավաքներ։

«Անվտանգային և ռազմամարզական ոլորտի ներկայացուցիչների միավորման» տնօրեն Նարեկ Ներսիսյանն էլ նշեց․ «Շատ են խոսում, որ մենք ունեցել ենք անհաջողություններ, և դրանք բերել են մի իրավիճակի, ինչը դարձել է վախի, սարսափի ստեղծման պատճառ։ Գտնում եմ, որ այդ ամենի հաղթահարումը և մեր հաջողությունը մեր քայլերի արագության, համաչափության մեջ է։ Նման քայլերից է ռեԱրմենիա թիմի այս հարթակի ստեղծումը, որը տրամադրում է հնարավորություն, որը ռազմավարական տեսանկյունից մեր հնարավորությունների և ցանկությունների լավագույն բալանսավորումներից մեկն է»։

Նարեկ Ներսիսյանը տեղեկացրեց՝ հարթակը նրանց համար է, որոնք ունեն ուսուցման կարիք և նորարարական մտքեր։ Նա այս առիթով ասաց․ «Նման քայլերի միջոցով է, որ մենք՝ բոլորս մեր հասարակությանը և պետությանը բերելու ենք մեր ու մեր պետության խաղաղ գոյակցմանը։ Ինչպես ասում են՝ եթե ուզում ես ապրել խաղաղ, ապա պատրաստվիր մարտին»։

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Հոկտեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31