Լրահոս
Օրվա լրահոսը

Տանտերը ներկայացրեց ավելի քան 1,5 կգ մարիխուանա, բակում հայտնաբերվեց կանեփի 23 թուփ․ Չարբախի ոստիկանների բացահայտումը

Հոկտեմբեր 25,2022 13:54

Ոստիկանության Չարբախի բաժանմունքի ծառայողները հոկտեմբերի 19-ին ստացել էին օպերատիվ տեղեկություն, որ Ներքին Չարբախի 7-րդ փողոցի տներից մեկի բնակիչը բակում աճեցնում է թմրանյութ պարունակող և մշակումն արգելված բույսեր, այլ կերպ ասած` կանեփ:

Տեղեկությունը ստուգվեց ու հաստատվեց:

Նախաձեռնվեց քրեական վարույթ: Հոկտեմբերի 21-ին իրավապահներն այցելեցին հիշյալ տուն: Զննությամբ տան բակում հայտնաբերվեց կանեփի 23 թուփ: Բացի այդ, տանտերը ներկայացրեց ընդհանուր 1650 գրամ քաշով դեղնականաչավուն զանգվածներ:

Նշանակվել է փորձաքննություն: Նախաքննությամբ հանգամանքները պարզվում են:

ՀՀ ոստիկանություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31