Լրահոս
Փլուզում
Օրվա լրահոսը

Adidas-ը դադարեցնում է համագործակցությունը Քանյե Ուեսթի հետ՝ նրա վիրավորական պահվածքի հետևանքով

Հոկտեմբեր 26,2022 12:41

«Ամերիկայի ձայն». Adidas-ը հայտարարել է, որ դադարեցնում է համագործակցությունը Քանյե Ուեսթի հետ՝ ամերիկացի ռեփերի և դիզայների վիրավորական պահվածքի հետևանքով:

Ուեսթի Twitter-ի և Instagram-ի էջերը նույնպես սահմանափակվել են, քանի որ նրա որոշ հրապարակումներ համարվել են հակասեմական: Ռեփերը նաև աղմուկ է բարձրացրել՝ այլ հայտնիների դեմ ուղղված պոռթկումներով:

Adidas-ի հայտարարության մեջ ասվում է, որ ընկերությունը չի կարող հանդուրժել հակասեմիտիզմ կամ որևէ այլ տեսակի ատելության խոսք: Հայտարարությունը նշանակում է, որ ընկերությունը կդադարեցնի Ուեսթի հայտնի Yeezy-ի հետ կապված ապրանքների համագործակցությունն ու արտադրությունը: Adidas-ը հայտնել է, որ Ուեսթի հետ կապը վերանայել է այս ամսվա սկզբին, քանի որ մասնավոր պայմաններում խնդիրները լուծել չի կարողացել:

Instagram-ի այժմ ջնջված գրառումներում, ռեփերը մեղադրել է Adidas-ին իր Yeezy շարքի համար խոստացված խանութները չբացելու և իր դիզայնը գողանալու մեջ։

Մինչ 2013 թվականի Adidas-ի հետ պայմանագրի կնքումը, Քանյե Ուեսթը համագործակցում էր նրանց մրցակից՝ Nike ընկերության հետ: Այժմ Ռեփերի Yeezy ապրանքանիշի սպորտային կոշիկների գինը մինչև 700 դոլար է: Կոշիկները Adidas ընկերության համար տարեկան մոտ 1,5 միլիարդ դոլարի վաճառք էին բերում:

Երեքշաբթի օրը, հոկտեմբերի 25-ի կեսօրից հետո՝ Adidas-ի բաժնետոմսերը Եվրոպայում նվազել են մոտ 5%-ով:

Հոդվածը պատրաստվել է Reuters լրատվականի նյութի հիման վրա:

Անուշ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31