Լրահոս
Օրվա լրահոսը

Երևանը մինչ այժմ չի պատասխանել խաղաղության պայմանագրի տարրերին. Բայրամով

Հոկտեմբեր 28,2022 19:55

Երևանը մինչ այժմ չի  պատասխանել խաղաղության պայմանագրի տարրերին, որոնք հայկական կողմին է փոխանցվել հոկտեմբերի 2-ին Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպմանը: Այս մասին հայտարարել է Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը ԱՄՆ պետքարտուղարի՝ Եվրոպայի և Եվրասիայի հարցերով օգնական Քարեն Դոնֆրիդի հետ հեռախոսազրույցում:

Զրույցի ընթացքում Բայրամովն ու Դոնֆրիդը մտքեր են փոխանակել Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացի հեռանկարների և ընթացիկ վիճակի, ինչպես նաև հայ-ադրբեջանական օրակարգի տարբեր ուղղությունների շուրջ: Մասնավորապես, Բայրամովը պատմել է տարածաշրջանում տիրող իրավիճակի, հայ-ադրբեջանական կարգավորման տարբեր ասպեկտների, Բաքվի դիրքորոշման և Երևանին փոխանցված առաջարկների մասին:

Դոնֆրիդն իր հերթին ասել է, որ ԱՄՆ-ը սատարում է Հարավային Կովկասում խաղաղության և կայունության հաստատման ջանքերը: Նա նաև ընդգծել է առաջնորդների և նախարարների հանդիպումներում ձեռք բերված պայմանավորվածություններն առաջ մղելու կարևորությունը:

 

Պատրաստեց Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31