Լրահոս
Օրվա լրահոսը

Վահե Շահվերդյանն ապրում ու ստեղծագործում էր թատրոնի ներկայի ու ապագայի միջև. Արմեն Սարգսյան

Հոկտեմբեր 31,2022 17:54

Ցավակցություններս եմ հայտնում ռեժիսոր, բեմադրիչ, ՀՀ  ժողովրդական արտիստ Վահե Շահվերդյանի մահվան կապակցությամբ:

Ավելի քան երկու տասնամյակ ղեկավարելով Վանաձորի Հովհաննես Աբելյանի անվան դրամատիկական թատրոնը՝ նա նոր շունչ հաղորդեց թատերական կյանքին հայրենի քաղաքում՝ ռեժիսորական ուրույն ձեռագրով բեմադրելով ներկայացումներ, որոնց հաճախ եմ ներկա եղել իմ երիտասարդության տարիներին:

Նա  հայ թատրոնի հարուստ ավանդույթների արժանի հետևորդն էր, ավանդույթներ, որոնք Վահե Շահվերդյանը շարունակեց նաև Երևանի Գաբրիել Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնը ղեկավարելու տարիներին:

Նա ապրում ու ստեղծագործում էր թատրոնի ներկայի ու ապագայի միջև, և այդ տիրույթում էլ ավարտվեց նրա երկրային կյանքը, բայց մնաց նրա ինքնատիպ հետքը հայ թատերական արվեստում…

Արմեն ՍԱՐԳՍՅԱՆ
ՀՀ չորրորդ նախագահ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31