Լրահոս
Օրվա լրահոսը

Մեքենան կանգնեցնելուց հետո վարորդը դիմել էր փախուստի՝ պայուսակից հանելով ատրճանակն ու այն նետելով խանութ

Նոյեմբեր 03,2022 13:54

Հոկտեմբերի 31-ին ոստիկանության Արարատի բաժնում հավաստի տեղեկություններ էին ստացվել, որ Արարատ քաղաքի 35-ամյա մի բնակիչ ապօրինի կրում և պահում է զենք ու թմրանյութ: Տեղեկությունը ստուգելու նպատակով ոստիկանության Արարատի մարզային վարչության, Արարատի, Արտաշատի և Մասիսի բաժինների ծառայողները Վեդի քաղաքի Արարատյան փողոցում  կանգնեցնում են 35-ամյա արարատցու վարած «Տոյոտան»: Վարորդը ոտքով դիմում է փախուստի՝ պայուսակից հանելով «Մակարով» տիպի ատրճանակն ու այն նետելով խանութ:

Կարճ հետապնդումից հետո տղամարդը ձերբակալվում և տեղափոխվում է ոստիկանության Արարատի բաժին, որտեղ անձնական խուզարկությամբ հայտնաբերվում է 9 մմ տրամաչափի մեկ պարկուճ: Հայտնաբերվում է նաև կանեփանման զանգված, որը, ըստ տղամարդու, թմրանյութ է` անձնական օգտագործման համար:

Նա նաև հայտնել է, որ «Մակարովը» իրենն է, լիցքավորված է ութ փամփուշտով, բերել է Արցախից:

«Տոյոտան» տեղափոխվել է ոստիկանության Արարատի բաժնի պահպանվող հատուկ տարածք:

Տղամարդը ներկայացվել է նախաքննական մարմնին: Նախաձեռնվել է քրեական վարույթ:

ՀՀ ոստիկանություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930