Լրահոս
Օրվա լրահոսը

Ոստիկանության Նոր Նորքի բաժինը նախաքննական մարմին է ուղարկել վարչական շրջանում շների թունավորման վերաբերյալ նյութերը

Նոյեմբեր 09,2022 23:23 Share

ՀՀ ոստիկանության Նոր Նորքի բաժինն ուսումնասիրել է վարչական շրջանում շների թունավորման դեպքերը և կազմած փաստաթղթերն ուղարկել նախաքննական մարմին։

«Օրերս տարբեր սոցիալական հարթակներում և ԶԼՄ-ներով հրապարակումներ էին եղել, որ Նոր Նորք վարչական շրջանում շների թունավորման դեպքեր են գրանցվել։

Մամուլի հրապարակումներն ուսումնասիրվում էին ոստիկանության Նոր Նորքի բաժնում։

Նոյեմբերի 9-ին ոստիկանության Նոր Նորքի բաժին կոլեկտիվ դիմում է ստացվել, որ վերջին մեկ ամսվա ընթացքում 8-10 շուն այգում կերել են անհայտ նյութով լցված նրբերշիկ և սատկել։

Կազմված փաստաթղթերն ուղարկվել են նախաքննական մարմին»,- ասվում է ոստիկանության հաղորդագրության մեջ։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել