Լրահոս
Օրվա լրահոսը

Որքա՞ն կվաստակեն Քաթարում ֆուտբոլի աշխարհի առաջնության հաղթողն ու բոլոր մասնակից երկրների հավաքականները

Նոյեմբեր 12,2022 21:25

Նոյեմբերի 20-ին Քաթարում մեկնարկում է ֆուտբոլի աշխարհի 2022 թվականի առաջնությունը, որը կշարունակվի մինչեւ դեկտեմբերի 18-ը: Եզրափակիչ փուլի մասնակից ամեն մի ազգային հավաքական ՖԻՖԱ-ից կստանա երաշխավորված պարգեւավճար:

Համաձայն ՖԻՖԱ-ի տարածած հաղորդագրության, Քաթարում աշխարհի առաջնության միայն մրցանակային ֆոնդը կազմում է $ 440 միլիոն, որը $ 40 միլիոնով ավելի է, քան 2018 թվականի մրցաշարինն էր:

Առանց բացառության բոլոր հավաքականները կվաստակեն $ 1,5 մլն` մունդիալին նախապատրաստվելու, ինչպես նաեւ $ 9 մլն` խմբային փուլին մասնակցելու համար:

Առաջնության հաղթողի պարգեւատրման գումարը $ 42 մլն Է: Այնպես որ, աշխարհի չեմպիոնը տուն կտանի $ 52,5 մլն:

Արծաթե մեդալակիրը կվաստակի $ 30 մլն, բրոնզե մրցանակակիրը` $ 27 մլն:

Չորրորդ տեղը զբաղեցնողի համար նախատեսված է $ 25 մլն:

Բայց սա դեռ ամենը չէ: Մյուս հավաքականների համար նույնպես բյուջե է սահմանված:

5-8-րդ տեղեր` $ 68 մլն (17 մլն-ական յուրաքանչյուր թիմին):

9-16-րդ տեղեր` $104 մլն (13 մլն-ական յուրաքանչյուր թիմին):

Եվս $ 209 մլն ՖԻՖԱ-ն որպես փոխհատուցում առանձնացրել է այն ակումբների համար, որոնց խաղացողները մասնակցել են  աշխարհի առաջնությանը:

Ոչ պաշտոնական տվյալներով վճարումների ընդհանուր գումարը կազմելու է մոտ $ 1 միլիարդ: Սա բացարձակ ռեկորդ է:

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930