Լրահոս
Օրվա լրահոսը

Եվս երկու մեդալ՝ ըմբշամարտի աշխարհի առաջնությունում

Օգոստոս 18,2026 23:13 Share

Սլովակիայի մայրաքաղաքում ընթացող հունահռոմեական ըմբշամարտի աշխարհի մինչև 20 տարեկանների առաջնությունում Հայաստանն այսօր ևս երկու մեդալ նվաճեց։

Բրոնզի արժանացան 67 կգ քաշային Յուրիկ Մխիթարյանը, որը պարտության մատնեց իրանցուն, և 97 կգ քաշային Էրիկ Տեր-Մաթևոսյանը, որն առավելության հասավ Վրաստանի դրոշի ներքո հանդես եկող մեր հայրենակից Արման Մկրտչյանի նկատմամբ։

Վաղը հունահռոմեականները ավարտում են պայքարը, և Մարատ Աճեմյանը 60 կգ քաշային կարգում սփոփիչ գոտեմարտ է անցկացնելու ռուսաստանցի Իլյա Պանյուտինի հետ։

Հայկական ըմբշամարտը մեդալ վաստակելու հնարավորություն է ստացել նաև կանանց աշխարհի առաջնությունում։ Սերինե Դիանան (50 կգ քաշային կարգ) սփոփիչ գոտեմարտ ունի գերմանուհի Ժոզեֆին Վրենչի հետ։

 

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել