Լրահոս
Օրվա լրահոսը

«Այն, որ Պլանի գլխում մենք կարանք Ագրարային համալսարան ունենանք, դա ամենամեծ սխալն է…. դրա համար էլ ուսանողությունը երեկոյան կոշիկներով է գնում դասի գալիս». Փաշինյան

Նոյեմբեր 16,2022 19:03

Այսօր ԱԺ-կառավարություն հարցուպատասխանի ժամանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանը խոսեց գիտության ֆինանսավորման, կրթության ոլորտի մասնագետների աշխատավարձի մասին ու անդրադարձավ նաեւ բուհերին. «Այսօր մենք մեր բարձրագույն կրթության մասին խոսում ենք, բայց չենք նկատում մի շատ կարեւոր բան, որ մեր բարձրագույն կրթությունը հետազոտական բաղադրիչից ընդհանրապես կտրված է: Այսօր ժամանակակից աշխարհում շատ քիչ բուհ կտեսնեք, որը հետազոտական հենքի վրա չի դրված: Ամենավառ օրինակը բերեմ ձեզ՝ օրինակ, մեր Գյուղատնտեսական ակադեմիան: Այն, որ մենք մտածում ենք, որ Պլանի գլխում մենք կարանք Ագրարային համալսարան ունենանք, դա ամենամեծ կոնցեպտուալ սխալն է, որովհետեւ Ագրարային  համալսարանը պետք է ոչ թե ուրիշ շենքերով, բժշկական կենտրոններով շրջապատված լինի, այլ պետք է հեկտարներով վարելահողեր լինեն, ֆերմաներ, լաբորատորիաներ լինեն, փորձարարական արտադրություն լինի, դա՛ է Ագրարային համալսարանը: Մենք այսօր ասում ենք՝ վա՜յ, բուհ ունենք Երեւան քաղաքի կենտրոնում, դրա համար էլ մեր ուսանողությունը դասի գնալու սիրած բանը… երեկոյան կոշիկներով են գնում դասի գալիս, բայց պետք է փոխվի այդ ամեն ինչը: Պետք է նոր բուհեր ստեղծեն, որոնք իրենց մեջ ներառեն նաեւ գիտահետազոտական ինստիտուտները»:

Փաշինյանը հորդորեց ինտենսիվ այգիներով զբաղվող ընկերություն մտնել ու հարցնել. «Օրը 700 եվրոյով Իտալիայից գյուղատնտես են հրավիրում: Ինչի՞, որովհետեւ մենք համարել ենք, որ մեր Ագրարային համալսարանը պետք է Պլանի գլխում լինի: Սրանք լուրջ կոնցեպտուալ պրոբլեմներ են ու այս պրոբլեմները երկու սենյակ ռեմոնտ անելով կամ նույնիսկ մի ամբողջ մասնաշենք ռեմոնտ անելով, նորոգելով չի լուծվի: Պետք է լրիվ ուրիշ հայեցակարգ դնել գիտության, կրթության զարգացման մեջ»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930