Լրահոս
Օրվա լրահոսը

ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ

Դեկտեմբեր 05,2022 23:25

Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ։

Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող, ինչպես նաև Տավուշի մարզի Հաղարծինի վանական համալիր տանող ավտոճանապարհները։

Լոռու մարզի Ստեփանավանի ոլորանները փակ են կցորդիչով բեռնատարների համար, իսկ մյուս տրանսպորտային միջոցների համար՝ դժվարանցանելի:

Լոռու մարզի Սպիտակի տարածաշրջանում, Շիրակի և Սյունիքի մարզերի ավտոճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց։

Շիրակի մարզի Աշոցքի, Ամասիայի տարածաշրջաններում, Տավուշի մարզում, Լոռու մարզի Սպիտակ և Տաշիր, Կոտայքի մարզի Ծաղկաձոր քաղաքներում տեղում է ձյուն:

Վարդենյաց լեռնանցքում, Տավուշի մարզում, Շիրակի մարզի Լանջիկ-Մաստարա, Արարարտի մարզի Լանջառ-Լուսաշող ճանապարհահատվածներում, Սյունիքի մարզի բարձրադիր գոտիներում մառախուղ է։

Լարսի մասին
Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031