Լրահոս
Օրվա լրահոսը

Լիլիթ Գալստյանը հիշեցրեց Փաշինյանի քարոզարշավը՝ մուրճով ու սեռական հայհոյանքներով, ՔՊ-ականները բորբոքվեցին՝ «հանգստացի՛»

Դեկտեմբեր 09,2022 18:11

Այսօր ԱԺ նիստում արդարադատության փոխնախարար Արփինե Սարգսյանը ներկայացրեց «Կառավարության կառուցվածքի եւ գործունեության մասին» օրենքում փոփոխությունների նախագիծը, որով առաջարկվում է ստեղծել ներքին գործերի նախարարություն: Նախարարությունը ներառելու է ոստիկանությունը, փրկարար ծառայությունը եւ միգրացիայի ու քաղաքացիության ծառայությունները: 5 հիմնական գործառութային ոլորտ է առանձնացվում՝ հասարակական կարգի պահպանություն, հանցագործությունների կանխում եւ բացահայտում, աղետների ռիսկի կառավարում, որը գալիս է ԱԻՆ-ի բլոկից, միգրացիա եւ քաղաքացիություն, պետական ռեզերվների կառավարում եւ հումանիտար հարցեր:

Extraordinary session of the RA National Assembly took place

ՔՊ պատգամավոր Վիգեն Խաչատրյանն ասաց, որ նախկինում ոստիկանությունը քաղաքականացված էր վատ առումով. «Հիմա, երբ մենք բարեփոխում ենք անում, ինչպե՞ս ենք պաշտպանում այս կառույցը քաղաքականացումից»:

Արփինե Սարգսյան

Փոխնախարարը պատասխանեց, որ իսկապես նախկինում ոստիկանությունը որպես օրվա իշխանությանը ծառայող գործիք էր, հետեւաբար քաղաքական երանգներ էր հաղորդվում աշխատանքին. «Հիմա այնպես է արվում, որ նոր ոստիկանությունը հանրությանը ծառայություն մատուցող ոստիկանի կերպար բերի»:

«Հայաստան» խմբակցության պատգամավոր Լիլիթ Գալստյանը հարցրեց հնարավո՞ր ապաքաղաքական, անկախ մարմին ստեղծել մի երկրում, որտեղ իշխող ուժի ղեկավարը քարոզարշավն անցկացնում է մուրճով, սեռական հայհոյանքներով, նաեւ անհնազանդներին պատերին ծեփելու  հորդորներով»:

ՔՊ-ականները սկսեցին դահլիճում աղմկել ու արձագանքել տեղից, գոռալ՝ «հանգստացի՛»: Արփինե Սարգսյանը պատասխանեց, որ չի ուզում անդրադառնալ քարոզարշավի հետ կապված իր գնահատականներին, այսօր կառավարության ղեկավարի մակարդակով խնդիր է դրվել ունենալ այնպիսի ոստիկանություն, որը զերծ կլինի քաղաքական տարբեր միջամտություններից. «Ոստիկանապետին սա թույլ կտա, չկրելով քաղաքական ճնշումներ իր վրա, իրականացնել այն ոստիկանության ղեկավարումը, որը մենք ակնկալում ենք ունենալ՝ մեր քաղաքացիներին ծառայող եւ բացառապես հանրային շահը սպասարկող ոստիկանություն»:

Extraordinary session of the RA National Assembly took place

Նիստը վարող ԱԺ փոխխոսնակ Հակոբ Արշակյանը հորդորեց Լիլիթ Գալստյանին ավելորդ լարվածություն չստեղծել, եթե բան է ասում, կոնկրետ օրինակներ բերել: Լիլիթ Գալստյանը կոնկրետացրեց. «Վերաբերում էր հենց Նիկոլ Փաշինյանի քարոզարշավին՝ մուրճով եւ սեռական հայհոյանքներով, դրանք փաստարկված են, տեսագրված են եւ հանրությանը շատ հայտնի»: Հակոբ Արշակյանն արձագանքեց. «Նման բան տեղի չի ունեցել ու դուք խեղաթյուրում եք»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031