Լրահոս
Օրվա լրահոսը

Արթուր Ստեփանյանը՝ Հայաստանի ազգային արխիվի տնօրեն

Դեկտեմբեր 15,2022 18:13

Արթուր Ստեփանյանը, հաղթահարելով «Հայաստանի ազգային արխիվ» պետական ոչ առևտրային կազմակերպության տնօրենի թափուր պաշտոնն զբաղեցնելու համար հայտարարված մրցույթի հարցազրույցի փուլը, ընտրվել է տնօրենի պաշտոնում։

Այսօր՝ Արդարադատության նախարարության գլխավոր քարտուղար Սիրվարդ Գևորգյանն Ազգային արխիվի աշխատակազմին է ներկայացրել նորանշանակ տնօրենին՝ մաղթելով բեղմնավոր գործունեություն և տոկունություն։

Գլխավոր քարտուղարը համոզմունք է հայտնել, որ Արթուր Ստեփանյանի մասնագիտական երկարամյա փորձի ներդրմամբ Ազգային արխիվի հետագա զարգացումն ու կայացումը կթևակոխի նոր փուլ։
Արթուր Ստեփանյանն ունի պետական համակարգում աշխատանքի երկարամյա փորձ․ զբաղեցրել է ՀՀ դատական դեպարտամենտի ղեկավարի խորհրդականի, ՀՀ դատական դեպարտամենտի ղեկավարի տեղակալի պաշտոնները։
Շնորհավորում ենք պարոն Ստեփանյանին և մաղթում ուժ ու եռանդ՝ շարունակելու իրեն վստահված կարևորագույն կառույցներից մեկի զարգացման գործը։

Մասնագիտական գործունեության մանրամասներն այստեղ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031