Լրահոս
Օրվա լրահոսը

ՍԴՀԿ-ին, ՀՅԴ-ին եւ ՌԱԿ-ին կազմակերպութեամբ հաւաք` Արցախի ժողովուրդի զօրակցութեան

Դեկտեմբեր 20,2022 13:28

Կազմակերպութեամբ հայ քաղաքական երեք կուսակցութիւններուն` ՍԴՀԿ-ին, ՀՅԴ-ին եւ ՌԱԿ-ին, երէկ` երկուշաբթի, 19 դեկտեմբերին, երեկոյեան ժամը 7:00-ին, «Յակոբ Տէր Մելքոնեան» թատերասրահին մէջ տեղի ունեցաւ զօրակցական հաւաք` Արցախի ժողովուրդին հետ:

Լիբանանի, Հայաստանի եւ Արցախի քայլերգներուն ունկնդրութենէն ետք հաւաքին բացման խօսքը արտասանեց Կալի Աւագեան, որ նաեւ ներկայացուց յայտագիրը: Այնուհետեւ առցանց խօսք առին Արցախի Հանրապետութեան Ազգային ժողովի նախագահ Արթուր Թովմասեան եւ Արցախի Հանրապետութեան պետական նախարարի խորհրդական Արտակ Բեգլարեան: Ապա սոփրանօ Շողիկ Թորոսեան մեկնաբանեց «Երգ յիշատակի» երգը:

Օրուան պատգամը երեք կուսակցութիւններուն անունով ուղղեց Զաքար Քէշիշեան, իսկ Անի Եփրեմեան ասմունքեց «Արցախ» քերթուածը: Ձեռնարկը փակուեցաւ «Սարդարապատ» յաղթերգով:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031