Լրահոս
Օրվա լրահոսը

Ադրբեջանը բողոք է ներկայացրել ՄԻԵԴ, այդ թվում Բերձորի շրջանում «գույքի նպատակաուղղված ոչնչացման» հիմքով

Դեկտեմբեր 21,2022 12:16

Բաքուն պահանջում է փոխհատուցում, հայրենադարձում, ռեստիտուցիա և Հայաստանի կողմից ադրբեջանցիների իրավունքների կոպիտ խախտումների հետևանքով պատճառված այլ վնասի փոխհատուցում: Այս մասին ասվում է Ադրբեջանի ԱԳՆ հաղորդագրության մեջ:

«Ադրբեջանի կառավարությունը Հայաստանի դեմ բողոք է ներկայացրել Մարդու իրավունքների եվրոպական դատարան՝ կապված օկուպացիայից ազատագրված տարածքներում ադրբեջանցիների իրավունքի կոպիտ խախտումների հետ»,- ասվում է Ադրբեջանի ԱԳՆ հաղորդագրության մեջ:

Դրանում նշվում է, որ Ադրբեջանը Դատարան է ներկայացրել մի շարք ապացույցներ առ այն, որ Հայաստանը 2022թ. մայիս-օգոստոս ամիսներին Բերձոր, Սուս և Աղավնո գյուղերից դուրս գալիս  կանխամտածված և նպատակաուղղված կերպով ոչնչացրել է գույք, այդ թվում հարյուրավոր բնակելի տներ և բնակելի տարածքներ:

«Ադրբեջանը կշարունակի իր ջանքերը՝ պատասխանատվության ենթարկել Հայաստանի կառավարությանը մարդու իրավունքների ոլորտում միջազգային իրավունքի մշտական և նպատակաուղղված խախտումների համար»,- ասվում է հաղորդագրության մեջ:

Հիշեցնենք, որ ավելի վաղ Միջազգային իրավական հարցերով Հայաստանի ներկայացուցչի գրասենյակը պարզաբանել էր, որ Ադրբեջանի այդ պահանջները ներկայացված են եղել դեռևս այս տարվա օգոստոսին՝ միջանկյալ միջոց կիրառելու պահանջի շրջանակներում, որը ՄԻԵԴ-ի կողմից չի բավարարվել:

Ադրբեջանը, ամբողջական գանգատ ներկայացնելու կոնվենցիոն իրավունքը իրացնելով՝ հայտնել էր, որ միջանկյալ միջոցի կիրառման պահանջից հետո կներկայացնի ամբողջական գանգատ:

Պատրաստեց Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031