Լրահոս
Գաղթականներ
Օրվա լրահոսը

Սյունիքի մարզպետն ու ՀՀ-ում Իրանի գլխավոր հյուպատոսը քննարկել են Սյունիքի և Իրանի միջև տարբեր ոլորտներում հնարավոր համագործակցությանն առնչվող թեմաներ

Դեկտեմբեր 23,2022 19:33

Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանն այսօր ընդունել է ՀՀ-ում  Իրանի Իսլամական Հանրապետության գլխավոր հյուպատոս Մորթեզա Աբեդին Վարամինին։

Մարզպետը ողջունել ու կարևորել է Կապանում ԻԻՀ հյուպատոսության բացումը՝ նշելով, որ այն դրականորեն են ընդունել նաև Սյունիքի բնակիչները։

Մորթեզա Աբեդին Վարամինը ներկայացրել է և՛ ՀՀ-ում, և՛ Իրանում  մինչ այժմ ունեցած հանդիպումները, նախնական պայմանավորվածությունները, իրականացրած աշխատանքը, որոնք արդեն հետագա փոխգործակցության, միասնական նախաձեռնությունների, համատեղ գաղափարների ու ծրագրերի իրականացման հիմք պիտի դառնան։

Մարզպետն ու հյուպատոսը քննարկել են Սյունիքի և ԻԻՀ միջև տարբեր ոլորտներում հնարավոր համագործակցությանն առնչվող թեմաներ, նաև  դիտարկել այն ոլորտները, որոնք երկու կողմերին էլ հետաքրքրում են ու կարող են փոխշահավետ լինել։

Ռոբերտ Ղուկասյանը փոխանցեց Կապանում ԻԻՀ հյուպատոսարանի հետ սերտ համագործակցության ու անհրաժեշտության դեպքում նրա գործունեությանն աջակցելու՝ մարզային իշխանության  պատրաստակամությունը։

 

Սյունիքի մարզպետարան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031