Լրահոս
Օրվա լրահոսը

«Նկատեցի՞ք, որ Լավրովն այսօր Արցախի հանքերի շահագործման հարցի վերջնական լուծումը կապեց խաղաղության պայմանագրի հետ». Արմեն Աշոտյան

Դեկտեմբեր 23,2022 23:23

ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

Նկատեցի՞ք, որ Լավրովն այսօր Արցախի հանքերի շահագործման հարցի վերջնական լուծումը կապեց խաղաղության պայմանագրի հետ։

Իսկ ԱԽՔ Արմեն Գրիգիրյանն օրեր առաջ ասաց, որ Հայաստանի ներկայացված առաջարկությունների ոչ մի կետ Արցախ չի ներառում։

Երկու հիմնական եզրահանգում.

1.Ռուսական տարբերակում շարունակվում է ներառվել Արցախի հարցը, թեպետ Հայաստանը ներկայացնողներն Արցախից հետեւողականորեն հրաժարվում են։

2.Հայաստանը ինտենսիվ բանակցում է արեւմտյան տարբերակը, որով Արցախը ներառվում է Ադրբեջանի կազմ։

Ակնհայտ է, որ Լաչինի միջանցքի ճգնաժամը Նիկոլ-Ալիեւ համատեղ մշակված օպերացիա է, որի նպատակն է Ռուսաստանին դուրս մղելը, իսկ մեր վճարվելիք գինը՝ Արցախի ադրբեջանացումը։

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Mika says:

    Աշոտյանին անդրադառնալ չարժե։ Ագենտուրան սկսել է բաց խաղալ։ Ամենահեղինակազրկված մարդու ասածը չի կարելի մեկնաբանել կամ հակադարձել։ Նրան պետք է թողնել լուսանցքում, բոլորը ամեն ինչ հիշում են…

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Դեկտեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031