Լրահոս
Մուրճը եւ խաչը
Օրվա լրահոսը

Ինչ հերոսություններով է զբաղված այս օրերին իշխանությունը. «Հրապարակ»

Դեկտեմբեր 27,2022 11:11

Արդեն 14 օր Արցախը շրջափակված է։ Աղոտ հույսեր կային, որ երեկ ճանապարհը կբացվի, սակայն, ավաղ՝ ո՛չ ռուս խաղաղապահները գնացին ռիսկի, ո՛չ Հայաստանից ու Ստեփանակերտից Լաչին մեկնած հայերը կարողացան ինչ-որ բան փոխել։ Իսկ ՀՀ իշխանությունները լռում են եւ սպասում։ Ավելի ճիշտ՝ չեն սպասում՝ «գործում» են, բայց ոչ այս ուղղությամբ։

Օրինակ, երեկ Հայաստանի իշխանությունների գլխավոր գործիքներից մեկը՝ Բարձրագույն դատական խորհուրդը՝ Կարեն Անդրեասյանի գլխավորությամբ, «հերոսաբար» դադարեցրեց դատավոր Աննա Փիլոսյանի պաշտոնավարումը։ Որպեսզի պարզ լինի, թե ինչով է Փիլոսյանն արժանացել այս «պատվին», բավական է նշել, որ նա ընդդիմության ներկայացուցիչ, Արցախի նախկին ՄԻՊ Ռուբեն Մելիքյանի կինն է։

Հաջորդ հերոսական գործը․ ՀՀ դատախազությունը քրեական վարույթ է սկսել Բրյուսովի անվան համալսարանի ռեկտորի ընտրությունների հետ կապված։

Ուրիշ ի՞նչ հերոսություններով է զբաղված այս օրերին իշխանությունը։

Արմինե ՕՀԱՆՅԱՆ  
Հոդվածն ամբողջությամբ՝ «Հրապարակ» օրաթերթի այսօրվա համարում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031