Լրահոս
Օրվա լրահոսը

Արմինե Ադիբեկյան. «Բաքուն պատրաստ է Արցախը խեղդել սովով եւ ցրտով, սակայն արցախցիները վճռական են տրամադրված»

Դեկտեմբեր 27,2022 22:02

Ադրբեջանի հարցերով փորձագետ Արմինե Ադիբեկյանը «Հայելի» ակումբում խոսելով ադրբեջանցի այսպես կոչված «բնապահպան ակտիվիստների» մասին` ասաց. «Ռուսական խաղաղապահները խոստացել էին այսօր ապաշրջափակել ճանապարհը, սակայն դա, կարծես, տեղի չի ունեցել: Ադրբեջանը շատ վճռական է տրամադրված եւ ճանապարհը շրջափակված պահողների մեջ քաղաքացիական անձինք չկան:

Այն քանի օրը ինչ-որ կանայք եկան, ղշերին թափ տվեցին, խեղդեցին, մրսեցին, գնացին: Հիմա հերթափոխով ոստիկանության հատուկ ջոկատայինները եւ քաղաքացիական հագուստով ազգային անվտանգության ծառայության աշխատակիցներն են այնտեղ:

Այսինքն, Բաքվից հերթափոխով նոր խմբեր են բերվում: Բաքուն պատրաստ է Արցախը խեղդել սովով եւ ցրտով: Սակայն արցախցիները նույնպես վճռական են տրամադրված: Իսկ թե ինչ է անում ՀՀ իշխանությունը, բացարձակապես ոչ մի պատկերացում չունեմ, որովհետեւ բացի լոլոներից ոչինչ չտեսա. Միայն գանգատներ արտաքին աշխարհից: ՄԱԿ-ի անվտանգության խորհրդում ոչ բանաձեւ ընդունվեց, ոչ մի մեխանիզմ, ոչ  սանկցիաներ Ադրբեջանի նկատմամբ, որով պարտադրվեր Ադրբեջանին անմիջապես հետ քաշվել այս արկածախնդրությունից: Եվ հաշվի առնելով, թե ով է այդ ամենը նախաձեռնում, ես փաստում եմ իշխանության պարտություն բոլոր ուղղություններով»:

 

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031