Լրահոս
Օրվա լրահոսը

Նախագահ Վահագն Խաչատուրյանն այցելել է զորամաս

Դեկտեմբեր 30,2022 21:44

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն այցելել է հայաստանյան սահմանային զորամասերից մեկը և խրախուսական նվերներ հանձնել հրամանատարական կազմի ներկայացուցիչներին և ժամկետային զինծառայողներին: Նախագահին ուղեկցել է Պաշտպանության փոխնախարար Արման Սարգսյանը:

Ողջունելով զորամասի անձնակազմին նախագահ Խաչատուրյանը շնորհակալություն է հայտնել բարեխիղճ և օրինակելի ծառայության համար և շնորհավորել գալիք տոների կապակցությամբ:

Հանրապետության նախագահն իր խոսքում մասնավորապես նշել է.

«Մենք առանձնակի հպարտանում ենք ձեզանով, մենք՝ նկատի ունեմ և՛ իշխանությանը, և՛ Հայաստանի Հանրապետության քաղաքացիներիս, մենք մեր գործով ենք զբաղված, որովհետև գիտենք, որ դուք՝ ձեր ուժով, ձեր կամքով, կատարում եք հայրենիքի հանդեպ ստանձնած ձեր պարտավորությունները, որպեսզի մենք կարողանանք մեր քաղաքացիական կյանքում կատարել մեր պարտականությունները:

Իսկ բոլորիս նպատակը մեկն է՝ հզորացնել մեր երկիրը, ուժեղացնել մեր անվտանգությունը, որպեսզի որևիցե մեկի մտքով չանցնի ոտնձգություն թույլ տալ մեր երկրի նկատմամբ: Դժվար տարի է եղել, բարդ տարի է եղել, ցավոք սրտի կորուստներ ենք ունեցել, անդառնալի կորուստներ, փառք մեր, ձեր զոհված ընկերներին, բայց այդ ամենը մի նպատակ է ունեցել. թշնամուն չթողնել մտնել մեր երկիր»:

Զորամասից հետո նախագահն այցելել է սահմանային դիրքեր, ծանոթացել վերջիններիս կահավորմանն, ընդհանուր իրավիճակին և զրուցել մարտական հերթապահություն իրականացնող անձնակազմի հետ:

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031