Լրահոս
Օրվա լրահոսը

Նոր տարում, և հաջորդ տարիներին ևս, միակ մաղթանքս ու հորդորս մեր ժողովրդին ՊԱՅՔԱՐՆ է. Սերժ Սարգսյան

Դեկտեմբեր 31,2022 18:47

ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի ուղերձը Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների առթիվ

Նոր տարում, և հաջորդ տարիներին ևս, միակ մաղթանքս ու հորդորս մեր ժողովրդին ՊԱՅՔԱՐՆ է, քանի դեռ մեր պետականության խարխլված հիմքերը կրկին չեն ամրացել, մեր սահմանները անառիկ չեն դարձել, քանի դեռ թշնամու առաջ ներսից մեր դարպասները բացողները խստագույն պատժի չեն արժանացել, և խաղաղություն մուրալը չի դարձել խաղաղություն պարտադրել:

Սուրբ Ծննդյան հուսաբեր խորհուրդը այս դժվարին ժամանակներում թող նոր վճռականություն, կամք ու կորով հաղորդի Հայրենիքի բոլոր նվիրյալներին՝ Արցախում, մայր Հայաստանում և սփյուռքում՝ ՀՈՒՅՍՈՎ, ՀԱՎԱՏՈՎ ու ՍԻՐՈՎ տանելու ՊԱՅՔԱՐԻ ջահը մինչև հաղթական հանգրվան:

ՀՀ 3-րդ նախագահի գրասենյակ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031