Լրահոս
Օրվա լրահոսը

Ալիևը վախեր ունի. «Դա արտահայտվում է նաև քարոզչության մեջ, առ այն, որ Ռուսաստանը և Հայաստանը կարող են պատրաստվել ռևանշի». Վարդան Ոսկանյան

Հունվար 10,2023 23:45

Իրանագետ Վարդան Ոսկանյանը Տելեգրամի իր ալիքում գրում է.

«Այսօրվա ասուլիսից երկու կարևոր կետ կառանձնացնեի Բաքվի բարբարոսական վարչախմբի ներքին վախերի պահով։

Առաջինն այն է, որ նա վախեր ունի և, իմիջիայլոց, դա արտահայտվում է նաև քարոզչության մեջ, առ այն, որ Ռուսաստանը և Հայաստանը կարող են պատրաստվել, իր իսկ «եզրաբանությամբ»՝ ռևանշի։

Երկրորդը՝ որ նույնիսկ Ադրբեջան կոչվող արհեստածին կազմավորման իբր տարածքային ամբողջականության ճանաչումից հետո էլ Հայաստանը կարող է այդ բռնապեետության ներսում կազմակերպել զանազան շարժումներ այդ կազմավորումը քայքայելու համար, որտեղ մեր դաշնակիցն ակնհայտորեն կարող է լինել Իրանը։

Բոլոր այս վախերը հիմնավոր են, որովհետև Բաքվի բռնապետը, նաև հաշվի առնելով թուրքական և իսրայելական որակյալ խորհրդատվությունը, կարծում եմ՝ լավագույնս է տեղյակ, թե իր բռնապետության շուրջ և դրանում առկա արտաքին և ներքին մարտահրավերներից և խոցելի կետերից»։

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031