Լրահոս
Փլուզում
Օրվա լրահոսը

Դեսպան Սոս Ավետիսյանն ընդգծել է Լաչինի միջանցքի բնականոն գործունեության օր առաջ վերականգնման անհրաժեշտությունը

Հունվար 13,2023 18:24

Հունվարի 12-ին դեսպան Սոս Ավետիսյանը հանդիպել է Իսպանիայի Պատգամավորների Կոնգրեսի արտաքին գործերի հանձնաժողովի նախագահ Պաու Մարի-Կլոսեի հետ։

Հանդիպման սկզբում դեսպան Ավետիսյանն իր երախտագիտությունն է հայտնել 2022թ. հոկտեմբերին և դեկտեմբերին համապատասխանաբար Հայաստանի տարածքային ամբողջականության դեմ Ադրբեջանի ռազմական ագրեսիայի և Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի արգելափակման առնչությամբ Կոնգրեսի ընդունած հայտարարությունների առնչությամբ։

Իսպանիայի Պատգամավորների Կոնգրեսի արտաքին գործերի հանձնաժողովի նախագահ Պաու Մարի-Կլոսե

Հաջորդիվ դեսպանը զրուցակցին է ներկայացրել Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի մեկ ամիս շարունակ արգելափակման հետևանքով ստեղծված իրավիճակը, Լեռնային Ղարաբաղի հայությանն էթնիկ զտման ենթարկելու Ադրբեջանի քաղաքականությունն ու մշտական սպառնալիքները, ընդգծել է Լաչինի միջանցքի բնականոն գործունեության օր առաջ վերականգնման անհրաժեշտությունը։

Հանդիպման ընթացքում զրուցակիցներն անդրադարձել են երկկողմ հարաբերությունների օրակարգին առնչվող մի շարք հարցերի, կարևորել են  խորհրդարանական դիվանագիտության ամրապնդումը, մտքեր են փոխանակել  աշխարհաքաղաքական զարգացումների շուրջ։

Իսպանիայում Հայաստանի դեսպանություն

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031