Լրահոս
Օրվա լրահոսը

«ԴՆԹ մակարդակի խնդիրներ են»․ Փաշինյանը՝ Գեղարքունիքում զինծառայողների մահվան դեպքի մասին

Հունվար 21,2023 14:15

«Զոհվել են մեր զավակները, ՀՀ զավակները՝ մեր սիրասունները։ Արձագանքներից որոշները ցույց են տալիս, որ մենք կարիք ունենք բացի մակերեսի փաստերից խորանալ եւ հասկանալ խնդիրներն իրենց խորության մեջ։ Իսկ խնդիրները ոչ թե մակերեսին երեւացողներն են, այլ արտահայտվում են ամենատարբեր ոլորտներում։ Դրանք, եթե կարելի է ասել, ԴՆԹ մակարդակի խնդիրներ են»,-հունվարի 21-ին պարեկային ծառայության Արագածոտնի մարզի ստորաբաժանման աշխատանքի մեկնարկի ժամանակ հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով Գեղարքունիքի մարզում հրդեհ/պայթյունի հետեւանքով 15 զինծառայողների մահվան դեպքին։

«Այդ խնդիրները ծագում են կարկատանի տրամաբանությունից դուրս գալու բավարար կամքի բացակայության պատճառով։ Պարեկային ոստիկանությունը հենց կարկատային տրամաբանությունը հաղթահարելու մեր կամքի դրսեւորումներից է։ Սա բարեփոխում է ոչ թե ոստիկանի դեմ, այլ  բարեփոխում է քաղաքացու համար»,-հավելել է Նիկոլ Փաշինյանը։

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031