Լրահոս
Փլուզում
Օրվա լրահոսը

«Լաչինի ճանապարհը Լեռնային Ղարաբաղի ժողովրդի համար կյանքի ճանապարհ է․ այն պետք է հրատապ կերպով բացվի»․ ԵԽԽՎ-ն քննարկում է Լաչինի միջանցքի շրջափակման հարցը

Հունվար 26,2023 23:20

Քիչ առաջ Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ)  ձմեռային նստաշրջանի լիագումար նիստի ընթացքում մեկնարկեց Լաչինի միջանցքի շրջափակման թեմայով քննարկումը։

Բոլոր ելույթ ունեցող պատվիրակները՝ Ֆրանսիայից, Շվեդիայից, Կիպրոսից, Շվեյցարիայից, Ֆինլանդիայից և այլ երկրներից հայտարարում են, որ Լաչինի միջանցքը հրատապ կերպով պետք է բացվի։ ԵԽԽՎ բոլոր քաղաքական խմբերի կողմից ելույթ ունեցող պատվիրակներն իրենց ելույթներում փաստեցին, որ Լաչինի միջանցքը փակ է և կոչ արեցին, որ այն հրատապ կերպով բացվի։ Շվեդիան ներկայացնող պատվիրակ Բորիանա Աբերգը հայտարարեց․ «Սա տարածքային ամբողջականության հարց չէ։ Սա մարդու իրավունքների, խոսքի ազատության վերաբերյալ հարց է։ Մարդիկ չունեն գազ, էլեկտրականություն, սնունդ։ Հազարավոր մարդիկ Լեռնային Ղարաբաղում ապրում են խավարի մեջ։ Սա նաև տեղեկատվական խավար է։ Շրջափակման մեջ գտնվելով՝ երեխաները զրկված են կրթության իրավունքից, ընտանիքները բաժանված են»։

Նա նշեց, որ Ադրբեջանը շարունակում է արհամարհել միջազգային հանրության կոչերը և չի կատարում իր հանձնառությունները։ Պատգամավորը նշեց․ «Պետք է կոնկրետ և հրատապ քայլեր ձեռնարկվեն, որ Ադրբեջանն իր հանձնառությունները կատարի»։

Ֆրանսիան ներկայացնող պատգամավոր Բերտրան Բուիքսը հայտարարեց՝ Լաչինի ճանապարհը Լեռնային Ղարաբաղի ժողովրդի համար կյանքի ճանապարհ է։ Այն հրատապ կերպով պետք է բացվի․ «Սա միակ ճանապարհն է, որը կապում է ԼՂ-ն ՀՀ-ին։ Կյանքն այս շրջափակված անկլավային վիճակում Լեռնային Ղարաբաղի ժողովրդի համար անհնար է դարձել։ Մենք պետք է հիշենք, որ մեր աշխարհամասը մի համայնք է, որի արժեքներն են մարդու իրավունքները, ժողովրդավարությունը, օրենքի գերակայությունը»։ Նա նաև հայտարարեց, որ Ադրբեջանը ոչ միայն չի բացում Լաչինի միջանցքը, այլև չի վերադարձրել Հայաստանին Ադրբեջանում պահվող ազատազրկված անձանց։

Առաջարկ հնչեց՝ Ֆինլանդացի պատվիրակ Կիմմո Կիլյունենի կողմից գնալ տարածաշրջան և անել միջազգային հետաքննություն։ Նա ասաց, որ ինքն էլ հենց պատրաստ է գնալ Հարավային Կովկաս։

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Հունվար 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031