Լրահոս
Օրվա լրահոսը

Արկադի Թամազյանը հրատապ համարեց մանկապարտեզի հիմնանորոգման՝ շինության ենթակառուցվածքային փոփոխության խնդիրը

Փետրվար 10,2023 13:44

Աշխատանքային շրջայց Սանահինում.

🔰Այսօր՝ Փետրվարի 9-ին, Ալավերդի համայնքի ղեկավար Արկադի Թամազյանը համայնքապետարանի պաշտոնատար անձանց ուղեկցությամբ այցելեց համայնքի Սանահին թաղամաս։

✅Շրջայցը մեկնարկեց թիվ 5 ՆՈՒՀ-ից, որտեղ ծանոթանալով շենքային պայմաններին, գործուն կարգավիճակին` համայնքի ղեկավարը հրատապ համարեց մանկապարտեզի հիմնանորոգման՝ շինության ենթակառուցվածքային փոփոխության խնդիրը։

✅️Աշխատանքային այցը շարունակվեց Միկոյան եղբայրների թանգարանում, որտեղ համայնքի ղեկավարը հանդիպեց բնակիչների հետ։ Վերջիններիս կողմից հնչեցված առաջարկները բազմաթիվ էին, գլխավորապես` թաղամասը համայնքի վարչական մաս դարձնելու ցանկությունը։

✅Շրջայցի վերջին կանգառը Սանահինի վանական համալիրում էր, որտեղ բնակիչները ներկայացրին եկեղեցու հարևանությամբ գտնվող շինությունը և այն հանդիսությունների սրահ դարձնելու իրենց առաջարկը։

☑Թաղամասի համաչափ լուսավորության, ջրամատակարարման և այլ խնդիրների վերաբերյալ համայնքի ղեկավարի կողմից տրվեցին հանձնարարականներ։

Աշխատանքային շրջայցերը բնակավայրերում լինելու են շարունակական։

Ալավերդու Համայնքապետարան

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728