Լրահոս
Օրվա լրահոսը

Երկրաշարժները չեն լքում Թուրքիան

Մարտ 06,2023 22:44

Թուրքիայի հարավարևելյան Հաթայ նահանգում, որը սահմանակից է Սիրիային կրկին երկրաշարժ է գրանցվել:

Ինչպես տեղեկացնում է Թուրքիայի արտակարգ իրավիճակների և աղետների վարչությունը, մարտի 6-ին, Թուրքիայի ժամանակով 14:02-ին (տեղական ժամանակով՝ 15:02) Հաթայ նահանգի Արսուզ շրջանում 4.1 մագնիտուդ ուժգնությամբ և 7կմ խորությամբ երկրաշարժ է տեղի ունեցել:

Հիշեցնենք, որ փետրվարի 6-ին Թուրքիայի Քահրամանմարաշ (պատմ․ Մարաշ) նահանգի Փազարջըք (7.7 մագնիտուդ) և Էլբիսթան (7․6 մագնիտուդ) շրջաններում տեղի էր ունեցել ուժգին երկրաշարժ, որը զգացվել էր նաև հարակից նահանգներում։ Թուրքիայի արտակարգ իրավիճակների վարչության վերջին հաղորդագրության համաձայն զոհերի թիվը կազմում է 49.089 մարդ:

Աղբյուր`    ermenihaber.am/AFAD

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031