Լրահոս
Օրվա լրահոսը

Ավտովթարի հետևանքով հիվանդանոց տեղափոխվածները Ռազմիկ Դավոյանի հարազատներն են․ Shamshyan.com

Մարտ 09,2023 15:05

Shamshyan.com-ի տեղեկություններով՝ երեկ՝ մարտի 8-ին, Կոտայքի մարզում խոշոր ավտովթարի հետևանքով հիվանդանոց տեղափոխված վիրավորները երջանկահիշատակ բանաստեղծ, հասարակական գործիչ Ռազմիկ Դավոյանի և նրա որդի՝ երջանկահիշատակ գրող, լրագրող, խմբագիր Մհեր Դավոյանի ազգականներն են։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, պարզվել է՝ Nissan X-Trail-ը վարել է Երևանի բնակիչ 31-ամյա Ռազմիկ Դավոյանը, վիրավորներն են՝ նրա կինը՝ Երևանի բնակիչ 27-ամյա Ինեսա Մակարյանը և նրանց երեխաները՝ 6-ամյա Մհեր Դավոյանն ու 2-ամսական Լուսինե Դավոյանը։

Ինչպես ավելի վաղ դեպքի վայրից հայտնել էր ֆոտոլրագրողը, մարտի 8-ին՝ ժամը 21:50-ի սահմաններում, Nissan X-Trail մակնիշի ավտոմեքենան Երևան-Սևան ավտոճանապարհին՝ դեպի Երևան ընթանալիս՝ ժողովրդին հայտնի Հրազդանի նախկին «Գայի պոստի» մոտ, դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել երկաթե արգելապատնեշներին, կոտրել այն և գլխիվայր հայտնվել հանդիպակաց երթևեկելի գոտում։

Վթարի հետևանքով 3 հոգի տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Հրազդան» բժշկական կենտրոն:

Լուսանկարը՝ Գագիկ Շամշյանի

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031