Լրահոս
Օրվա լրահոսը

Հայաստան է ժամանել ԱՄՆ Խաղաղության կորպուսի կամավորների 28-րդ խումբը

Մարտ 14,2023 13:51

Նախորդ գիշեր Հայաստան է ժամանել ԱՄՆ Խաղաղության կորպուսի կամավորների 28-րդ խումբը։ Տասնվեց ամերիկացի կամավոր երկու տարի կապրի Հայաստանի տարբեր մարզերում և կծառայի ի շահ հայ ժողովրդի։

Սա Հայաստան ժամանող կամավորների առաջին խումբն է 2020թ-ից ի վեր, երբ կամավորները ստիպված էին հեռանալ Հայաստանից  COVID-19 համավարակի պատճառով։ Այդ ժամանակից մինչ  օրս  Խաղաղության կորպուսի անձնակազմը և նախկին կամավորները շարունակել են իրենց աշխատանքը դպրոցների և համայնքային խմբերի հետ՝ իրականացնելով տարբեր առցանց ծրագրեր և  դասընթացներ։

«Մենք շատ ոգևորված ենք, որ առիթ ունենք ականատես լինելու կամավորների պատմական վերադարձին Հայաստան,-ասաց Խաղաղության կորպուսի հայաստանյան գրասենյակի տնօրեն Ջոան Ֆեյրլին։ «Ես գիտեմ, որ կամավորները կծառայեն մեծ խանդավառությամբ ու եռանդով, և վստահ եմ, որ հայ և ամերիկացի ժողովուրդների միջև համագործակցության նոր հնարավորություններ և ամուր բարեկամություն կհաստատվի»։

Ըստ  Հայաստանի կառավարության հետ ունեցած համաձայնության՝ կամավորները կաշխատեն Հայաստանի տարբեր մարզերի  դպրոցներում և հասարակական  կազմակերպություններում իրենց հայ գործընկերների հետ միասին։ Նրանք կօգնեն անգլերենի ուսուցիչներին և աշակերտներին բարելավել անգլերենի հմտությունները, ինչպես նաև կաշխատեն երիտասարդների հետ՝ նրանց զինելով անհրաժեշտ գիտելիքներով և հմտություններով՝ ի նպաստ Հայաստանի համայնքների զարգացման։

ԱՄՆ Խաղաղության կորպուսի մասին

Խաղաղության կորպուսը ամերիկացի կամավորներից, հյուրընկալող երկրի գործընկերներից, Խաղաղության կորպուսի անձնակազմից և համայնքի անդամներից բաղկացած՝  ծառայության միջազգային ցանց է, որի առաքելությունն աշխարհում խաղաղության  ու բարեկամության ամրապնդումն է։ ։ Աշխարհի տարբեր երկրների կառավարությունների հրավերով՝ Խաղաղության կորպուսի կամավորները աշխատում են համայնքի անդամների կողքին՝ օգնելով նրանց իրականացնել տեղական առաջնահերթություն ունեցող ծրագրեր։

1961թ․-ից ի վեր, ինչ Ջոն Ֆ․ Քենեդին հիմնել է ԱՄՆ Խաղաղության կորպուսը, ավելի քան 240,000 ամերիկացի է ծառայել աշխարհի 142 երկրում։

 ԱՄՆ Խաղաղության կորպուսի հայաստանյան գրասենյակի մասին

Խաղաղության կորպուսը գործում է Հայաստանում 1992թ․-ից  սկսած ՝ Հայաստանի կառավարության հրավերով։ Խաղաղության կորպուսը նպաստել է երկու՝  հայ և ամերիկացի ժողովուրդների միջև բարեկամության ամրապնդմանը, ինչպես նաև կրթության և երիտասարդության ոլորտների զարգացմանը։ Խաղաղության կորպուսի կամավորները հայ ժողովրդի հետ կիսվել են իրենց մշակույթով, ինչպես նաև ներկայացրել հայկական մշակույթը ԱՄՆ-ի իրենց համայնքներում։

Հայաստանում ծառայել է Խաղաղության կորպուսի ավելի քան 1,100 կամավոր։

ՀՀ-ում ԱՄՆ դեսպանություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031