Լրահոս
Օրվա լրահոսը

Տավուշում նախապատրաստվում են թատրոնի միջազգային օրվան

Մարտ 15,2023 20:21

Սահմանամերձ Տավուշի մարզում նախապատրաստվում են թատրոնի միջազգային օրվան, որը նշվում է մարտի 27-ին: Այս մասին Aravot.am-ին հայտնեց Բերդի համայնքային մշակույթի տան տնօրեն Արմեն Մելիքյանը:

«Տավուշի մարզպետարանի նախաձեռնությամբ` թատրոնի միջազգային օրը Տավուշում կնշանավորվի թատերական ներկայացումներով: Բերդի համայնքային մշակույթի տան   և  Նոյեմբերյանի Կողբ բնակավայրի մշակույթի տան  թատերախմբերը  փոխադարձ  ներկայացումներով  կներկայանան Բերդ և Կողբ բնակավայրերում։ Այս կարևոր նախագիծը   Բերդ և Կողբ համայնքների  միջև նոր տեսակի  բարեկամության խթան կհանդիսանա, իսկ թատերական ներկայացումները մշակութային նոր շունչ կբերեն համայնքներին»,-հավելեց Մելիքյանը:

Լիա ՃԱՂԱՐՅԱՆ

Լուսանկարը` Բերդի համայնքային մշակույթի տան ֆեյսբուքյան էջից

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031