Լրահոս
Օրվա լրահոսը

Համակարգի բարեփոխումները կշարունակվեն ավելի մեծ ծավալով. Գուրգեն Ներսիսյանը ներկայացրել է նորանշանակ նախարարին

Մարտ 15,2023 21:12

Արցախի Հանրապետության պետական նախարար Գուրգեն Ներսիսյանը այսօր՝ մարտի 15-ին, հանդիպել է առողջապահության նախարարության աշխատակազմի և նախարարության ենթակա ստորաբաժանումների պատասխանատուների հետ ու ներկայացրել նորանշանակ նախարար Վարդան Թադևոսյանին: Պետնախարարը շնորհակալություն է հայտնել նախկին նախարար Սամվել Ավետիսյանին կատարած աշխատանքի համար, իսկ նախարար Վարդան Թադևոսյանին մաղթել արդյունավետ աշխատանք:

Հանրապետության առջև ծառացած մարտահրավերների համատեքստում պետական նախարարն ընդգծել է առողջապահության նախարարության աշխատանքի արդյունավետության շարունակական ապահովման անհրաժեշտությունը: Գուրգեն Ներսիսյանը նշել է, որ բնակչության առողջության պահպանումը պետության կողմից կարևորագույն խնդիրներից մեկն է, որի լուծումները քայլ առ քայլ տրվելու են ոլորտի բարեփոխումների շրջանակներում իրականացվող պետական ծրագրերի միջոցով:

«Առաջիկայում մենք հնարավորություն կունենանք համակարգի բարեփոխումները շարունակել ավելի մեծ ծավալով: Այդ թվում մենք անզիջում պայքար կմղենք բուժհիմնարկներում առկա մի շարք արատավոր երևույթների դեմ, որոնց բախվում են մեր քաղաքացիները: Մի կողմից մենք պետք է բուժաշխատողներին ապահովենք արժանապատիվ վարձատրությամբ, մյուս կողմից արմատախիլ անենք կոռուպցիոն որոշ դրսևորումներ: Այս հարցում ակնկալում եմ առողջապահության ոլորտում իրենց ծառայությունն իրականացնող յուրաքանչյուր անձի համարձակությունը, պատրաստակամությունն ու համառությունը», – իր խոսքում նշել է Գուրգեն Ներսիսյանը:

Հանդիպմանը քննարկվել են նաև շրջափակման պայմաններում ոլորտի առջև ծառացած մի շարք հրատապ խնդիրներ:

 

ԱՀ պետական նախարարի աշխատակազմ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031