Լրահոս
Օրվա լրահոսը

Մառախուղի պատճառով շփոթել է ճանապարհը եւ գերի ընկել

Մարտ 21,2023 15:30 Share

Aravot.am-ին հայտնի դարձավ, որ այսօր՝ մարտի 21-ին, Սեւ լճի մոտակայքում գտնվող դիրքեր հաց մատակարարող ավտոմեքենայի վարորդը գերի է ընկել։

Նա պայմանագրային զինծառայող է, ու երբ վերջին դիրքում հացը տվել՝ վերադառնում էր, մառախուղի պատճառով շփոթել է ճանապարհը եւ անցել ադրբեջանցիների հսկողության տակ գտնվող տարածք։

Ըստ մեր աղբյուրների՝ ադրբեջանական կողմը հաստատել է, որ հայ պայմանագրային զինծառայողը իրենց մոտ է։

Լուսանկարը՝ արխիվային․ ռազմական կցորդները Սեւ լճի տարածքում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել