Լրահոս
Օրվա լրահոսը

Շոյգուի և Աքարի միջև կայացել է հեռախոսազրույց

Մարտ 23,2023 13:42

Ermenihaber. Մարտի 22-ին Թուրքիայի պաշտպանության նախարար Հուլուսի Աքարը հեռախոսազրույց է ունեցել Ռուսաստանի պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուի հետ։

Թուրքական պաշտոնական հաղորդագրության համաձայն՝ քննարկվել են Ուկրաինային, հացահատիկի մատակարարմանը և Սիրիայի հյուսիսին առնչվող հարցեր։

Աքարը գոհունակություն է հայտնել հացահատիկ միջանցքի նախաձեռնության երկարաձգման հարցում համագործակցությունից, շեշտել է հացահատիկի մատակարարման անխափան շարունակման կարևորությունը։ Սիրիայի հյուսիսի հետ կապված Աքարը նշել է, որ Թուրքիայի միակ նպատակը սահմանների և քաղաքացիների անվտանգության համար «ահաբեկչության» դեմ պայքարն է։

Ռուսական կողմի տարածած հայտարարության մեջ նշվում է, որ քննարկվել է նաև Լեռնային Ղարաբաղի հարցը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031