Լրահոս
Օրվա լրահոսը

Կարևորելով տարածաշրջանում օր առաջ խաղաղություն հաստատելու անհրաժեշտությունը Մհեր Գրիգորյանն ընդգծել է հասցեական քաղաքական հայտարարությունների և գնահատականների կարևորությունը

Ապրիլ 04,2023 17:23

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Իտալիայի Արտաքին գործերի և միջազգային համագործակցության փոխնախարար Էդմոնդո Չիրիելիի ղեկավարած պատվիրակությանը:

Հանդիպմանը ներկա էին նաև Հայաստանում Իտալիայի դեսպան Ալֆոնսո Դի Րիզոն և Իտալիայում Հայաստանի դեսպան Ծովինար Համբարձումյանը:

Զրուցակիցները բարձր են գնահատել հայ-իտալական քաղաքական, մշակութային և տնտեսական համագործակցությունը, որը վերջին տարիներին էլ ավելի է խորացել:

Երկուստեք ընդգծել են հայ և իտալացի ժողովուրդների ջերմ և բարեկամական հարաբերությունները, ինչն իր հերթին պարտավորեցնող է երկու երկրների կառավարությունների համար:

Կողմերը արձանագրել են երկու երկրների տնտեսական համագործակցության չօգտագործված մեծ ներուժի առկայությունը, ինչպես նաև քննարկել են դրա իրացման հնարավորությունները:

Զրուցակիցները մտքեր են փոխանակել նաև տարածաշրջանային զարգացումների շուրջ՝ երկուստեք կարևորելով տարածաշրջանում օր առաջ խաղաղություն հաստատելու անհրաժեշտությունը:

Այս առումով փոխվարչապետն ընդգծել է հասցեական քաղաքական հայտարարությունների և գնահատականների կարևորությունը:

ՀՀ կառավարություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930