Լրահոս
Օրվա լրահոսը

Նիկոլ Փաշինյանը կարևորել է Շվեդիայի օժանդակությունը ՀՀ բարեփոխումների օրակարգին

Ապրիլ 04,2023 21:00 Share

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր ընդունել է Շվեդիայի խորհրդարանի Շվեդիա-Հայաստան բարեկամական խմբի պատգամավորներին՝ խմբի ղեկավար Բյորն Սյոդերի գլխավորությամբ:

Վարչապետը, ողջունելով Շվեդիայի պատգամավորական պատվիրակության այցը Հայաստան, նշել է, որ երկու երկրներն ունեն դինամիկ զարգացող հարաբերություններ, և Շվեդիան` որպես ԵՄ անդամ, կարևոր գործընկեր է Հայաստանի համար:  Նիկոլ Փաշինյանը կարևորել է Շվեդիայի օժանդակությունը ՀՀ բարեփոխումների օրակարգին, ժողովրդավարության հզորացմանը և նշել միջխորհրդարանական համագործակցության դերը երկկողմ կապերի խորացման գործում:

Բյորն Սյոդերը շնորհակալություն է հայտնել Վարչապետին՝ բարձր գնահատականի համար և նշել, որ Շվեդիան ևս հետաքրքրված է Հայաստանի հետ գործընկերության զարգացմամբ: Ներկայացնելով պատվիրակության անդամներին՝ նա արդյունավետ է համարել հայ գործընկերների հետ շփումները և կիսվել իրենց այցի վերաբերյալ մանրամասներով:

Հանդիպմանը քննարկվել են ինչպես երկկողմ ձևաչափով, այնպես էլ Եվրոպական միության հետ գործընկերության շրջանակում համագործակցությանն առնչվող հարցեր:

Մտքեր են փոխանակվել տարածաշրջանային զարգացումների և անվտանգային մարտահրավերների շուրջ: Այս համատեքստում երկուստեք կարևորվել է ԵՄ երկարաժամկետ դիտորդական առաքելության դերը: Տարածաշրջանում կայունության ու խաղաղության ապահովման առումով ընդգծվել է միջազգային հանրության կողմից շարունակական ջանքերի անհրաժեշտությունը:

Շվեդիա-Հայաստան բարեկամական խմբի պատգամավորները վերահաստատել են աջակցությունը Հայաստանի ժողովրդավարական բարեփոխումներին և նշել, որ Շվեդիան կշարունակի իր նպաստը բերել այդ գործընթացին:

ՀՀ կառավարություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930