Լրահոս
Օրվա լրահոսը

Մինչեւ այս տարեվերջ մի քանի հեռուստաընկերություն կարող է սնանկանալ, փակվել կամ վաճառվել. Տիգրան Հակոբյան

Ապրիլ 05,2023 21:30

Հեռուստատեսության եւ ռադիոյի հանձնաժողովի նախագահ Տիգրան Հակոբյանը հեռարձակողների վիճակը համարում է ողբալի:

«Հեռարձակողների իրական վիճակը, հատկապես հանրային մուլտիպլեքսում տեսնում ենք, այդ վիճակը ողբալի է: Չեմ բացառում, որ մինչեւ այս տարեվերջ մի քանի հեռուստաընկերություն կարող է սնանկանալ կամ փակվել կամ վաճառել, իսկ վաճառքով հետաքրքրված են նաեւ որոշ օտար խաղացողներ»,- ասաց Տիգրան Հակոբյանը:

Նա նկատեց, որ վաճառքի դեպքում հեռարձակողները հանձնաժողովին  պետք  է ներկայացնեն՝ ովքեր են նոր գնորդները, ինչ կապիտալ ունեն ու արդյոք պատրաստ են լիցենզիոն պարտավորությունները պահել:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930