Լրահոս
Օրվա լրահոսը

Հայկական PopUp School ստարտափը կմրցի 1 միլիոն դոլար մրցանակի համար

Ապրիլ 18,2023 12:04

Ուրախ ենք տեղեկացնել, որ կրթության ոլորտում 14 տարվա փորձառություն ունեցող, Dasaran կրթական հարթակը ստեղծած թիմի նոր ստարտափը՝ PopUp School կրթական հարթակը ճանաչվել է լավագույններից մեկը աշխարհահռչակ «The GSV Elite 200» 2023 համաժողովի շրջանակներում՝ ընտրվելով 69 տարբեր երկրներ ներկայացնող 900-ից ավելի ստարտափներից։ ԱՄՆ կրթական շուկայի համար ստեղծված PopUp School հարթակի համահիմնադիր Սուրեն Ալոյանը այժմ  գտնվում է ԱՄՆ-ում և ներկայացնում է հարթակը Սան Դիեգոյում ընթացող «The GSV Elite 200 » կրթական համաժողովի շրջանակներում։ PopUp School-ը կմրցի կիսաեզրափակչում՝ 1 միլիոն դոլար մրցանակի համար։

«Մեզ համար մեծ պատիվ է լինել «The GSV Elite 200»  կիսաեզրափակչի մասնակիցների ցանկում: Սա ևս մեկ կարևոր խթան է մեր առաքելության ճանապարհին, այն է՝ աջակցել ուսուցիչներին ստեղծել անհատականացված, բարձր որակի դասեր, որոնք օգնում են լրացնել դպրոցականների ուսման բացերը՝ համապատասխանեցնելով ուսուցման և սովորելու ոճերը։ Մենք անհամբեր սպասում ենք 2023 թվականի GSV գավաթի կիսաեզրափակչի արդյունքներին»,- նշել է PopUp School կրթական հարթակի համահիմնադիր  Սուրեն Ալոյանը:

Հիշեցնենք, որ PopUp School-ը  12-ամյա կրթության համար նախատեսված առցանց ուսուցման անհատականացված հարթակ է, որն իդենտիֆիկացնում է աշակերտի ուսանելու անհատական նախասիրություններն ու առանձնահատկությունները և հատուկ ալգորիթմի միջոցով ստեղծում երեխայի համար այպիսի ծրագիր, որը «կարված է» հենց իր ուսուցման առանձնահատկությունների վրա։ PopUp School-ը արդեն իսկ հասցրել է մեծ հետաքրքրություն առաջացնել`դառնալով ԱՄՆ-ում 2022 թվականի  լավագույն ստարտափ՝ ըստ 2022 Startup of the Year/IT Software by Globee Award և հայտնվելով  2022 Startup of the Year by Guess Education Award-ի լավագույնների ցանկում։ PopUp School-ը նաև մեծ հետաքրքրություն է առաջացրել ամերիկյան հայտնի լրատվական, կրթական կայքերի շրջանում և հայտնվել անգամ ամենահեղինակավոր և ամենահայտնի Forbes ամսագրում։ Վերջին երկու տարվա քրտնաջան աշխատանքի շնորհիվ PopUp School-ը 2023 թվականին ներգրավեց

$540,000 դոլար ներդրում՝ գնահատվելով 6 միլիոն դոլար իր նախնական ֆինանսավորման փուլում։

Dasaran կրթական կենտրոն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930