Լրահոս
Օրվա լրահոսը

ԱԳՆ-ում քննարկել են հայ-շվեյցարական հարաբերությունները

Ապրիլ 21,2023 22:30

ԱԳ նախարարի տեղակալ Պարույր Հովհաննիսյանի հանդիպումը Շվեյցարիայի զարգացման և համագործակցության գործակալության գլխավոր տնօրեն Պատրիսիա Դանզիի հետ

Ապրիլի 21-ին ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Պարույր Հովհաննիսյանն ընդունել է Շվեյցարիայի զարգացման և համագործակցության գործակալության գլխավոր տնօրեն Պատրիսիա Դանզիին, ով գտնվում էր Հայաստանում տարածաշրջանային այցով:

Պարույր Հովհաննիսյանը, ողջունելով Շվեյցարիայի գործակալության տնօրենի այցը Հայաստան, բարձր է գնահատել Շվեյցարիայի զարգացման և համագործակցության գործակալության հետ ձևավորված արդյունավետ համագործակցությունը:

ԱԳ նախարարի տեղակալը շնորհակալություն է հայտնել Գործակալության կողմից գյուղատնտեսության, կոռուպցիայի դեմ պայքարի, մասնագիտական կրթության, տեղական ինքնակառավարման, արտակարգ իրավիճակների ոլորտներում Հայաստանում մի շարք ծրագրեր իրականացնելու համար:

Զրուցակիցները քննարկել են հայ-շվեյցարական հարաբերություններին առնչվող մի շարք հարցեր, ինչպես նաև մտքեր են փոխանակել դրանց ընդլայնման շուրջ:

Հանդիպմանն անդրադարձ է կատարվել նաև տարածաշրջանային անվտանգության և խաղաղության հարցերին: Նախարարի տեղակալը  Պատրիսիա Դանզիին է ներկայացրել ՀՀ ինքնիշխան տարածքի նկատմամբ Ադրբեջանի սանձազերծած ագրեսիայի արդյունքում ստեղծված իրավիճակը և Լաչինի միջանցքի ապօրինի արգելափակման հետևանքով Լեռնային Ղարաբաղում ահագնացող հումանիտար ճգնաժամը:

 

ՀՀ ԱԳՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930