Լրահոս
Օրվա լրահոսը

Սիմոն Մարտիրոսյան. «Ուժը միանշանակ գալիս է հայրենի հողից, հայրենի ջրից, հայ ազգից»

Ապրիլ 23,2023 22:11

Ծանրամարտի Եվրոպայի առաջնության գերծանր քաշայինների պայքարի ավարտից հետո երեք արծաթե մեդալ նվաճած Վարազդատ Լալայանը 462 (212+250) կգ, լրագրողներին ասաց, որ հրում վարժությունում աճ է գրանցել: «Միջազգային մրցման ժամանակ 250 կգ չէի բարձրացրել: Պոկում վարժությունը մի փոքր չստացվեց, թեեւ պատրաստ էի: Ունենք  այն, ինչ ունենք: Ձգտում ենք հաղթանակի: Մեդալ կա, բայց փուլ առ փուլ, քայլ առ քայլ հասնելու ենք դրան: Շատ ուժեղ աուրա էր, էմոցիաները նույնպես շատ էին:Սակայն դա չխանգարեց, այլ օգնեց»,-ասաց Եվրոպայի առաջնության կրկնակի փոխչեմպիոնը:

Բոլոր բրոնզե մեդալները 440 (195+245) նվաճած Սիմոն Մարտիրոսյանը նշելով, որ երկրորդ անգամ է այս քաշային կարգում մասնակցում միջազգային մրցման, մինչեւ իր մրցելույթների մասին խոսելը, շնորհավորեց իր մայրիկի ծննդյան օրը եւ հաջողությունը նվիրեց նրան: «Այս առաջնությունում արդյունքս լավ է, քանի որ մարզումների ժամանակ բարձրացրել էի 190+240 կգ: Լավ էր նաեւ այն առումով, որ ընդամենը հասցրել եմ մեկ ամիս մարզվել, քանի որ վնասվածքները թույլ չտվեցին լիարժեք մասնակցել բոլոր հավաքներին ու 100 տոկոսանոց մարզավիճակ ձեռք բերել: Այնպես որ, այս պահի դրությամբ գոհ եմ: Սպասենք եւ աշխարհի առաջնությանը կտեսնենք, թե ինչ նոր արդյունքներ կանեմ: Իհարկե, եթե վնասվածքները չխանգարեն: Բայց փառք Աստծո, վերջին մեկ ամիսը ընդհանրապես չեն խանգարել:

Առանձնահատուկ շնորհակալ եմ  դահլիճում մեզ երկրպագող մարզասերներին մեզ  անչափելի էներգիա տալու համար: Ես, թերեւս, առաջին անգամ հասկացա, թե ուժը որտեղից է գալիս: Միանշանակ՝ հայրենի հողից, հայրենի ջրից, հայ ազգից»,-ասաց Մարտիրոսյանը:

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930