Լրահոս
Օրվա լրահոսը

Ստրասբուրգում մեկնարկում է ԵԽԽՎ գարնանային նստաշրջանը

Ապրիլ 24,2023 15:35

Քիչ անց Ստրասբուրգում կմեկնարկի Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) գարնանային նստաշրջանը։

Նստաշրջանի լիագումար նիստի ընթացքում վեհաժողովը կանցկացնի հրատապ քննարկում «Ուկրաինացի խաղաղ բնակիչների, այդ թվում՝ երեխաների, բռնի տեղահանված կամ Ռուսաստան, ՌԴ-ի փաստացի վերահսկողության տակ գտնվող ուկրաինական տարածքներ տեղափոխվածների իրավիճակ» թեմայով։ Վեհաժողովին առաջարկ է ներկայացված նաև քննարկում անցկացնել «Ռուսաստանի դերը Մոլդովայի Հանրապետությունում լարվածության սրման գործում», «Ճանապարհ դեպի Ռեյկյավիկ» թեմաներով։

Վեհաժողովի օրակարգում ուղղակիորեն ՀՀ-ին կամ ԼՂ-ին վերաբերող հարց ընդգրկված չէ։ Վեհաժողովում կհյուրընկալվի Իսլանդիայի նախագահ Գուդնի Յոհաննեսոնը։Ուկրաինայի թեմայով հրատապ քննարկման ժամանակ վեհաժողովի աշխատանքներին առցանց կմիանա նաև Ուկրաինայի առաջին տիկին Օլենա Զելենսկայան։

Թուրքիայում և Սիրիայում ավերիչ երկրաշարժերից հետո Վեհաժողովը կքննարկի բնական աղետների կանխարգելման, նախապատրաստվելու և դրանց հետևանքների դեմ պայքարի քաղաքական ռազմավարությունների վերաբերյալ զեկույցը:

Եվրոպայի խորհրդի մարդու իրավունքների հանձնակատար Դունյա Միյատովիչը կներկայացնի իր տարեկան գործունեության հաշվետվությունը 2022 թվականի համար։ Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղար Մարիա Պեյչինովիչ Բուրիչն էլ, ինչպես ավանդաբար, կպատասխանի պատվիրակների հարցերին։

Վեհաժողովը կքննարկի նաև Մարդու իրավունքների եվրոպական դատարանի վճիռների, Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի կատարմանը, լրատվամիջոցներին, ժողովրդավարությանը, շրջակա միջավայրին առնչվող հարցեր։

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930