Լրահոս
Օրվա լրահոսը

Կողմերը քննարկել են կրթության և գիտության ոլորտներում փոխգործակցության՝ մասնավորապես տարբեր գիտական ինստիտուտների միջև համագործակցության հնարավորություններ ստեղծելու հեռանկարները

Ապրիլ 28,2023 18:13

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանն այսօր ընդունել է Միջազգային մշակութային համագործակցության հարցերով ՌԴ նախագահի հատուկ ներկայացուցիչ Միխայիլ Շվիդկոյին:

Հանդիպմանը ներկա է եղել նաև ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը:

Ողջունելով հյուրին՝ նախարարը շեշտել է կրթության, գիտության, մշակույթի և սպորտի ոլորտներում հայ-ռուսական համագործակցությունը խորացնելու և արդյունավետությունը բարձրացնելու պատրաստակամությունը:

«Հայաստանի և Ռուսաստանի միջև միջպետական ​​հարաբերություններում առանձնահատուկ տեղ է գրավում նաև կրթամշակութային ոլորտների համագործակցությունը։ Վստահ եմ՝ առկա հարաբերությունները զարգացնելու և խորացնելու ավելի մեծ ներուժ կա»,- ընդգծել է ԿԳՄՍ նախարարն ու կարևորել այսօր մեկնարկած «Մշակույթի բնագավառում հայ-ռուսական կրթական» համաժողովի անցկացումը, որի շրջանակում նախատեսվում է քննարկել մշակույթի ոլորտում համագործակցության ընդլայնման, կրթական միջավայրի բարելավման, կադրերի վերապատրաստման, բուհերի աշխատանքներում տեխնոլոգիաների ու նորարարությունների ներդրմանն առնչվող հարցեր:

Ժաննա Անդրեասյանը տեղեկացրել է, որ համաժողովի շրջանակում կայացել է նաև Ռուսաստանի կինոյի պետական թանգարանի «Երգում եմ քեզ, իմ Հայաստան» խորագրով ցուցադրության բացումը, որը նվիրված է «ՀայՖիլմ» կինոստուդիային և Հայաստանում ռուսական կինոյի օրերին: Ռուսական կինոյի օրերը մեկնարկում են Երևանում՝ Մոսկվա կինոթատրոնից, ֆիլմերի ցուցադրություն է նախատեսված նաև Գյումրիում:

Միջազգային մշակութային համագործակցության հարցերով ՌԴ նախագահի հատուկ ներկայացուցիչ Միխայիլ Շվիդկոն շնորհակալություն է հայտնել ընդունելության համար և ընդգծել, որ երկու երկրների միջև ձևավորվել են մշակութային շատ ջերմ հարաբերություններ: Առաջիկայում Ռուսաստանում կանցկացվի Չեխովյան փառատոնը, որին նաև հայ թատերական գործիչները կմասնակցեն: Կողմերը քննարկել են նաև կրթության և գիտության ոլորտներում փոխգործակցության՝ մասնավորապես տարբեր գիտական ինստիտուտների միջև համագործակցության հնարավորություններ ստեղծելու հեռանկարները:

Հանդիպման ընթացքում քննարկվել են նաև երկկողմ համագործակցությանն առնչվող այլ հարցեր:

ՀՀ ԿԳՄՍՆ ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ԵՎ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930