Լրահոս
Օրվա լրահոսը

Գևորգ Քառյանը նշանակվել է Ալիխանյանի անվան ազգային գիտական լաբորատորիայի տնօրեն

Մայիս 05,2023 17:42 Share

Գևորգ Արարատի Քառյանը 2023 թ․մայիսի 2-ին նշանակվել է Ալիխանյանի անվան ազգային գիտական լաբորատորիայի տնօրեն՝ 5 տարի ժամկետով։

«Ա. Ի. Ալիխանյանի անվան ազգային գիտական լաբորատորիա» (Երևանի ֆիզիկայի ինստիտուտ) հիմնադրամի կառավարիչ-տնօրենի թափուր պաշտոնի համար հայտարարված բաց մրցույթը տեղի է ունեցել 2023 թ․ ապրիլի 28-ին։ ԱԱԳԼ հիմնադրամի հոգաբարձուների խորհուրդը մրցույթին դիմած 3 թեկնածուներից փակ գաղտնի քվեարկությամբ Ալիխանյանի անվան ազգային գիտական լաբորատորիայի տնօրեն է ընտրել Գ․ Քառյանին։

Ֆիզիկամաթեմատիկական գիտությունների թեկնածու Գևորգ Քառյանը 2018-2021 թթ․ զբաղեցրել է ԱԱԳԼ հիմնադրամի գիտական գծով փոխտնօրենի պաշտոնը։

ԱԱԳԼ հաշվողական ֆիզիկայի և տեղեկատվական տեխնոլոգիաների բաժնի ավագ գիտաշխատող է։
2014-2022 թթ․ հանդիսացել է “HERMES” համագործակցության տվյալների մշակման համակարգողի տեղակալ։

2009-2018 թթ․ ակտիվորեն ներգրավված է եղել Դեզի-Երևան (Համբուրգ, ԳԴՀ) խմբի բոլոր ֆիզիկական հետազոտություններում։
Հանդիսացել է “MIXMAX”, “HERMES”, “OLYMPUS” համագործակցությունների ակտիվ անդամ։

2018-ից ղեկավարում է ԱԱԳԼ-Belle-2 (KEK, Ճապոնիա) գիտական խմբի աշխատանքները։

Դասավանդում է ԵՊՀ-ում և ԱԱԳԼ մագիստրատուրայում։

Պարբերաբար հրավիրվում է միջազգային հետազոտական կենտրոններ՝ մասնակցելու տեղում տարվող գիտահետազոտական աշխատանքներին։

Ալիխանյանի անվան ազգային գիտական լաբորատորիա

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031