Լրահոս
Օրվա լրահոսը

«Ո՛Չ Արցախի Հանրապետության էթնիկ զտմանը» շարժման անդամները ակցիա են իրականացրել մայր բուհում

Մայիս 05,2023 23:13 Share

«Ապառաժ». Այսօր՝ մայիսի 5-ին, «Ո՛Չ Արցախի Հանրապետության էթնիկ զտմանը» շարժման անդամները ակցիա են իրականացրել Արցախի պետական համալսարանում:

Երիտասարդները ԱրՊՀ-ում անցկացվող «Ուսանողական գարուն» միջոցառման ժամանակ մտել են դահլիճ և ուսանողությանն ու պրոֆեսորադասախոսական կազմին կոչ արել միանալ շարժմանը:

Շարժման մասնակիցներից Դավիթ Բաղրյանը ներկաներին կոչ է արել միառժամանակ թողնել ժամանցային միջոցառումները և մտածել երկրին սպառնացող վտանգների մասին, որովհետև, եթե այս տարի ուսանողները հնարավորություն ունեցել են նման գեղեցիկ միջոցառում կազմակերպելու, ապա հաջորդ տարի կարող են այդ հնարավորությունը չունենալ, եթե շարունակեն անտարբեր մնալ:

Նա կարևորեց ուսանողների ակտիվ մասնակցությունը նաև այն առումով, որ 1988թ.-ին հենց մայր բուհից է սկսվել արցախյան շարժումը:

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031