Լրահոս
Օրվա լրահոսը

Հաղթելը գնալով ավելի դժվար է դառնում

Մայիս 09,2023 19:35 Share

Ուզբեկստանում շարունակվող բռնցքամարտի տղամարդկանց աշխարհի առաջնությունում յուրաքանչյուր շրջանից հետո հաղթանակ ձեռք բերելն ավելի ու ավելի դժվար է դառնում։

Այսօր Հայաստանի ազգային հավաքականի անդամ, 67 կգ քաշային Գուրգեն Մադոյանը քառորդ եզրափակիչ անցնելու համար մենամարտեց Մոնղոլիայի ներկայացուցչի  հետ։ Առաջին ռաունդում հայ բռնցքամարտիկը որոշակի առավելություն ուներ ու մրցավարները նախապատվությունը տվեցին Մադոյանին։ Սակայն մոնղոլացին ամենեւին էլ հանձնվելու մտադրություն չուներ։ Նա ռինգում դրեց ինչ ուներ եւ ի վերջո պոկեց հաղթանակը։

Նախորդ օրը գրեթե հավասար պայքարում տանուլ էր տվել մեր եւս մի բռնցքամարտիկ՝ 54 կգ քաշային Ռուսլան Ասլիկյանը։

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել