Լրահոս
Օրվա լրահոսը

Աշխատաժողովի ընթացքում ներկայացվել է Հանցավորության կանխարգելման ռազմավարական ծրագրի նախագիծը,

Նոյեմբեր 27,2026 17:04 Share
Աջակցեք aravot.am-ին

Նոյեմբերի 26-ին ՆԳ նախարարի տեղակալ Արմեն Մկրտչյանի մասնակցությամբ տեղի է ունեցել Հանցավորության կանխարգելման 2027-2031 թվականների ռազմավարական ծրագրի նախագծի քննարկմանը նվիրված աշխատաժողով։

Աշխատաժողովը կազմակերպվել է Եվրոպական Միության ֆինանսավորմամբ և Լիտվայի Հանրապետության ծրագրերի կառավարման կենտրոնական գործակալության կողմից իրականացվող «Աջակցություն Հայաստանում վիզաների ազատականացման երկխոսությանը՝ սահմանների կառավարման, փաստաթղթերի անվտանգության և իրավապահ մարմինների բարեփոխումների ոլորտներում» ծրագրի շրջանակում։

Աշխատաժողովին մասնակցել են ՆԳ նախարարության, շահագրգիռ պետական մարմինների, գործընկեր կառույցների և քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներ, տեղական ու միջազգային փորձագետներ։

ՆԳ նախարարի տեղակալ Արմեն Մկրտչյանը շնորհակալություն է հայտնել Եվրոպական միությանն ու լիտվացի գործընկերներին՝ հանցավորության կանխարգելման ոլորտում իրականացվող աշխատանքներին աջակցելու, ինչպես նաև գործընթացում ներգրավված փորձագետներին, շահագրգիռ մարմինների և քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներին՝ կառուցողական համագործակցության և ունեցած ներդրման համար։

Փոխնախարարն ընդգծել է, որ ռազմավարական ծրագիրը հանցավորության կանխարգելման ոլորտում պետական քաղաքականության ուղենիշային փաստաթուղթ է, որը նախանշում է ոլորտի առաջնահերթությունները՝ հանցավորության պատճառների և դրան նպաստող պայմանների բացահայտումից ու վերացումից մինչև կանխարգելիչ մեխանիզմների կատարելագործում, իրավապահ մարմինների կարողությունների զարգացում և միջգերատեսչական համագործակցության ամրապնդում։

Ծրագրի երկարաժամկետ փորձագետ Արթուրաս Կեմեժիսը շնորհակալություն է հայտնել ՆԳ նախարարությանն ու գործընկեր կառույցներին՝ կառուցողական երկխոսության և արդյունավետ համագործակցության համար։
Ծրագրի ազգային փորձագետ Առնոլդ Վարդանյանը և միջազգային փորձագետ Ալգիմանտաս Չեպասը ներկայացրել են ռազմավարական ծրագրի նախագծի հիմնական դրույթները՝ անդրադառնալով փաստաթղթի հիմքում դրված սկզբունքներին ու մոտեցումներին, ռազմավարական նպատակներին և առաջնահերթություններին։

Աշխատաժողովի ընթացքում ներկայացվել է նաև ռազմավարական ծրագրից բխող գործողությունների ծրագրի ընդհանուր շրջանակը։ Քննարկվել են ռազմավարական նպատակների իրագործմանն ուղղված միջոցառումների հիմնական ուղղություններն ու դրանց իրականացման մոտեցումները։

Քննարկվել են նաև հանցավորության կանխարգելման ժամանակակից սկզբունքներն ու մոտեցումները, պետական մարմինների և քաղաքացիական հասարակության համագործակցության մեխանիզմները, ինչպես նաև միջազգային արդյունավետ փորձի տեղայնացման հնարավորությունները։

ՀՀ ներքին գործերի նախարարություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Նոյեմբեր 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ    
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30