Լրահոս
Օրվա լրահոսը

«Ավելի ազգայնական խորհրդարան, ավելի շատ ազգայնականների հետ դաշինքներ կան։ Սրանք լավ լուրեր չեն Թուրքիա-Հայաստան հարաբերությունների մասին»․ Կարո Փայլան

Մայիս 16,2023 10:49

«Իրական պատճառ չէր»,- Aravot.am-ի հարցին՝ Թուրքիայի կողմից հայկական ավիաընկերության համար իր օդային տարածքը փակելու մասին հայտարարությունների պատճառն արդյոք Նեմեսիսի արձանի տեղադրո՞ւմն էր, այսպես պատասխանեց Թուրքիայի խորհրդարանի հայազգի նախկին պատգամավոր Կարո Փայլանը։

Նշենք, որ Թուրքիայում կայացած խորհրդարանական ընտրությունների արդյունքներով՝ Կարո Փայլանն այլևս չի լինի Թուրքիայի խորհրդարանում։

Նեմեսիսի արձանի հետ կապված նա ասաց․ «Միայն այս ընտրություններից առաջ Թուրքիայի ԱԳ նախարարը դժբախտաբար գործածեց սա։ Այստեղ ունենք հազարավոր Թալեաթ փաշա անունով փողոցներ, դպրոցներ, Հայաստանն էլ կարող է ասել՝ ինչո՞ւ Թալեաթ փաշա անունով ճանապարհներ կան»։

Հետաքրքրվեցինք՝ ինչպիսի՞ հեռանկար ունեն հայ-թուրքական հարաբերություններն այս ընտրություններից հետո, նա պատասխանեց․ «Էրդողանն արդեն դաշինքներ ուներ ազգայնականների հետ, հիմա իր կոալիցիայի մեջ ավելի շատ դաշինքներ կազմեց ազգայնականների հետ։ Հիմա արդեն ավելի ազգայնական խորհրդարան ունի Թուրքիան, մեծամասնություն ունի Էրդողանը, և ավելի ազգայնական իշխանություն պիտի լինի։ Սա լավ լուր չէ թուրք-հայկական հարաբերություններում։ Մենք ջանք պիտի թափենք համոզել Էրդողանի կուսակցությանը, բայց հույսս ավելի քիչ է։ Այս ընտրություններից առաջ, եթե կարող էինք փոխել իշխանությունը, ավելի հույս կունենայինք։ Նորից էլ հույս ունենք»։

Ինչպե՞ս կգնահատեք ՀՀ-ի և Թուրքիայի հատուկ ներկայացուցիչների ձևաչափով հարաբերությունների կարգավորման գործընթացը, մանավանդ, որ երկար ժամանակ նրանց միջև հանդիպում էլ չի եղել, Կարո Փայլանը պատասխանեց․ «Նախագահներն են որոշում ամեն ինչ։ Էրդողանը, եթե բան ուզեր, մեկ օրում կլիներ, բայց դժբախտաբար Էրդողանը չի ուզում։ Սա տեսանք ընտրություններից առաջ։ Մենք սպասում էինք, որ ճանապարհը բացվի, նրանք խոսեցին օդանավի ճամփայի մասին։ Սրանք լավ ազդանշաններ, լավ լուրեր չեն։ Բայց եթե պայմանները փոխվեն, ամեն ինչ էլ կարող է լինել։ Հիմա պայմանները լավ չեն, ավելի ազգայնական խորհրդարան, ավելի շատ ազգայնականների հետ դաշինքներ կան։ Սրանք լավ լուրեր չեն Թուրքիա-Հայաստան հարաբերությունների մասին»։

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031