Լրահոս
Օրվա լրահոսը

Գայանե Հակոբյանի աջակիցները երթով շարժվում են դեպի Հանրապետության հրապարակ

Մայիս 20,2023 15:58

Քիչ առաջ, Երևանի ընդհանուր իրավասության դատարանը (Շենգավիթի նստավայր) վճռեց  կալանավորել զոհված զինծառայող Ժորա Մարտիրոսյանի մորը՝  Գայանե Հակոբյանին: Այս մասին հայտնեց զոհված հերոսի մոր փաստաբան Ռուբեն Մելիքյանը։

Այս մասին լսելով, դատարանի բակում հավաքված զոհված զինծառայողների հարազատների շրջանում դժգոհություն առաջացավ, նրանք որոշեցին անհնազանդության ցույցերը շարունակել՝ նախ փակեցին Արշակունյաց պողոտան, ապա՝ զոհված հերոս Մխիթար Գալեյանի հոր կոչով խաղաղ երթով շարժվեցին դեպի Հանրապետության հրապարակ:

Արշակունյաց պողոտայում բազմաթիվ  ոստիկանական ուժեր են կուտակված:

Հիշեցնենք, որ մայիսի 17-ին, վարչապետի ընտանիքին պատկանող «Հայկական ժամանակը» տեղեկություն էր տարածել, թե «Որդիների կանչ» ՀԿ-ի անդամները փորձել են առեւանգել վարչապետի որդուն։ Ըստ թերթի` զոհված զինծառայողների ծնողները ստիպել են Աշոտ Փաշինյանին նստել իրենց մեքենան, սակայն նրան հաջողվել է դուրս նետվել մի պահ կանգ առած մեքենայից, ինչի հետեւանքով նրան վրաերթի է ենթարկել նույն կազմակերպության անդամների հետեւից ընթացող մեքենան:

Աշոտ Փաշինյանը դեպքի առնչությամբ հաղորդում է ներկայացրել: Քննչական կոմիտեում նախաձեռնվել է քրեական վարույթ՝ մարդուն առեւանգելու հոդվածով, ձերբակալվել է Գայանե Մարտիրոսյանը։

Տիկին Գայանեն անժամկետ հացադուլ էր  հայտարարել։

Լուսինե ՄԱՐԳԱՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031