Լրահոս
Գաղթականներ
Օրվա լրահոսը

Սա բացահայտ անարգանք է ոչ միայն ժողովրդավարության, այլ նաև տարրական հումանիզմի հանդեպ. Վարդան Ոսկանյան

Մայիս 31,2023 21:21

Իրանագետ Վարդան Ոսկանյանը Տելեգրամի իր ալիքում գրում է.

Սեփական երկրի հասարակական-քաղաքական գրեթե ողջ ընդդիմությանը փաստացիորեն արմատախիլ արած և բանտերը նետած կամ արտաքսած, իշխանությունը ժառանգաբար հորից ստացած և ցկյանս պահելու մտադրություն ունեցող, Արցախի Հանրապետության հայության և այլ տեղաբնիկ ժողովուրդների նկատմամբ բացահայտ ցեղասպանական քաղաքականություն վարող Բաքվի բարբարոսական վարչախմբի բռնապետ պարագլուխը ողջունվել է Արցախի պաշտոնյաներին իր «ողորմածությանը» հանձնվելու դեպքում «համաներում» շնորհելու խիստ թեական բարբաջանքի համար։

Սա բացահայտ անարգանք է ոչ միայն ժողովրդավարության, այլ նաև տարրական հումանիզմի հանդեպ, քանզի փաստացիորեն նշանակում է աջ ու ձախ հայության էթնիկ զտման սպառնալիքներ հնչեցնող բռնապետ ցեղասպանի «արդարացում»։

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031