Լրահոս
Օրվա լրահոսը

Արթուր Խաչիկյան. Մեր միակ քաղաքականությունը ստորանալն է, դա մեզ խաղաղություն չի բերելու. «Հրապարակ»

Հունիս 06,2023 12:27 Share

Սթենֆորդի համալսարանի քաղաքագիտության դոկտոր Արթուր Խաչիկյանն էլ է կարծում, որ Փաշինյանի վարքագիծն Անկարայում ստորացուցիչ էր Հայաստանի Հանրապետության համար․ «Սա, իհարկե, շատ ստորացուցիչ իրավիճակ է եւ վարք է՝ հաշվի առնելով, որ հենց Թուրքիայի ռազմական ղեկավարությունն էր պատրաստ ղեկավարել 2020 թվականի պատերազմը եւ սպանել 5.5 հազար մեր տղաներին, եւ նա հանդիպում է այդ պետության ղեկավարի հետ։ Եթե Դուք ուզում եք համեմատություն անել, համեմատեք, թե հիմա, օրինակ, Զելենսկին կհանդիպե՞ր Պուտինի հետ, թե՞ ոչ, կամ Զելենսկին կգնա՞ր հանդիպման մի մարդու հետ, որն ուկրաինացիներին է սպանում։ Եթե համեմատություն եք ուզում, ապա համեմատեք, եւ այդ հարցը պետք է տրվի այն մարդկանց, ովքեր քվեարկեցին, որ այս խումբը հետ գա, իրենցից հարցրեք։ Իսկ, ընդհանուր առմամբ, աշխարհն այսօր եւս մեկ քայլ արեց դեպի շատ լայնածավալ պատերազմ, այս պայմաններում այսպիսի ղեկավարություն ունենալը շատ վտանգավոր է մեզ համար»։

– Ռուս-ուկրաինական պատերազմի թեժացումը, պատերազմում նոր մասնակիցների ընդգրկվելն ինչպե՞ս կարող է ազդել հայ– ադրբեջանական, հայ-թուրքական հարաբերությունների վրա, չէ՞ որ Փաշինյանը պատրաստվում է Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագիր ստորագրել։

– Եթե շարունակվի եւ ընդարձակվի այս կոնֆլիկտը, որը մենք տեսնում ենք, Ռուսաստանի դիրքերը գնալով թուլանալու են այստեղ, Ռուսաստանը գնալով ավելի կախված է դառնալու Թուրքիայից, եւ մենք մնալու ենք այստեղ մենակ։ Այդ հնարավորությունը Թուրքիան ու Ադրբեջանը կօգտագործեն, որպեսզի մեր Սյունիքի հարցերը լուծեն, քանի որ, ինչպես տեսնում եք, միջազգային հանրությունը եւ Արեւմուտքը մեզ չեն հիշում, նրանք հիշում են Բաքվի նավթն ու գազը եւ իրենց գործընկեր Ալիեւին, այլ ոչ թե մեզ։ Այսինքն՝ մենք բոլոր կողմերից լքված ենք, ինչպես միշտ մնացինք որբ, առանց արտաքին քաղաքականության, եւ մեր միակ քաղաքականությունը ստորանալն է, դա մեզ խաղաղություն չի բերելու։

Կորյուն ՍԻՄՈՆՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ՝ «Հրապարակ» օրաթերթի այսօրվա համարում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930