Լրահոս
Օրվա լրահոսը

«Հինգ խոշորացված համայնքների բոլոր բնակավայրերի կոյուղաջրերն առանց մաքրման թափվում են Սեւան»․ նախարար

Հունիս 06,2023 12:55

«Գեղարքունիքի մարզի 5 խոշորացված համայնքների բոլոր բնակավայրերի կոյուղաջրերը, որոնք հիմա թափվում են Սեւան, պետք է կենսաբանական մաքրման ենթարկվեն, նոր թափվեն»,- այսօր Ազգային ժողովում 2022 թվականի պետական բյուջեի կատարողականի քննարկման ժամանակ ասաց Շրջակա միջավայրի նախարար Հակոբ Սիմիդյանը։ Նա նշեց, որ խոսքը բավական ծախսատար սարքերի ու ենթակառուցվածքների մասին է։

«Այս պահին մենք Գավառում մեխանիկական կայանի վերականգնման գործընթացն ենք իրականացնում, բայց սա էլ մեր ամենաարդյունավետ կետը չէ։ Ամենաարդյունավետ կետը կենսաբանական կայաններ հիմնելն է։ Այս ուղղությամբ մենք աշխատում ենք նաեւ մեր միջազգային գործընկերների հետ։ Նաեւ մեր բյուջետային կարողությունների շրջանակներում ենք փորձում խնդիրը լուծել։ Այո, Սեւան թափվող կոյուղաջրերը պետք է մաքրվեն, նոր ուղղվեն Սեւան։ Սա մեր վերջնական թիրախն է»,- ասաց նա։

Ըստ Սիմիդյանի՝ Սեւանա լճում վտանգավոր նյութերի հայտնվելը, այդ թվում՝ գյուղատնտեսական աշխատանքների շրջանակներում, նույնպես պետք է բացառել։ Նա ասաց, որ այդ ուղղությամբ պետք է գյուղացիների հետ աշխատանք տարվի, որ գյուղատնտեսության այլ ճյուղերը զարգացնեն։ «Օրինակ՝ անասնապահությունը, որը կարող է ճնշում ունենալ Սեւանի վրա, պետք է փոխարինենք այլ գործիքակազմով։ Այս ուղղությամբ ծրագրեր ունենք»,- հավելեց նա։

Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930